Items filtered by date: Շաբաթ, 29 Հունիսի 2019
Շաբաթ, 29 Հունիսի 2019 22:30

Էպիկենտրոն 29.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 29 Հունիսի 2019 21:30

Ես կամ 29.06.2019 Ամփոփիչ

Published in Ես կամ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանը նվաճեց ևս մեկ մեդալ: Մեր երկրին արծաթե մեդալ պարգևեց հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը: Հայ մարզիկը վնասվածքից հետո մրցագորգ վերադառնալով՝ կարողացավ պատվով հանդես գալ և տարվա ամենամեծ մարզական փառատոնում նվաճել մեդալ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի հետևանքներին: Պատգամավորը տնտեսական թռիչք չի կանխատեսում: Իսկ եկամտահարկի համահարթեցումը, ըստ Բագրատյանի, այդպես էլ հանրության զգալի մասի համար ընդունելի չի դարձել։ «Եթե կիրառեին չհարկվող շեմը, այդ դեպքում ավելի ընդունելի կլիներ»,-ասել է Սերգեյ Բագրատյանը:

Այսօր վաղ առավոտյան Եռաբլուր պանթեոն են այցելել արցախյան պատերազմում անհետ կորած ազատամարտիկների հարազատները, Երկրապահ կամավորական միության անդամներն ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: 20 տարուց ավելի այս օրը նրանք հարգանքի տուրք են մատուցում այն զինվորների հիշատակին, ովքեր չվերադարձան պատերազմի դաշտից: «Նրանք անհետ կորածներ չեն, մեր սրտերում են», - պանթեոնում նշել է Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը:

Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ազդեցություն չեն ունեցել այդ երկիր մեր հայրենակիցների այցելությունների վրա։ Զբոսաշրջության ոլորտի մասնագետները նշում են, որ զբոսաշրջիկների սկզբնական շրջանի մտավախությունները հետագայում փարատվել են։ Բոլոր ցանկացողները կարողացել են հասնել Վրաստանի հանգստավայրեր առանց խնդիրների։

Որակի և սերտիֆիկացման ոլորտի հայ և ռուս մասնագետների մասնակցությամբ Երևանում անցկացվել է «Եվրասիական տնտեսական միություն-ընդհանուր շուկայի զարգացման ժամանակակից պարադիգմ, թվային տնտեսություն և կառավարման խելացի մեխանիզմներ» խորագրով միջոցառումը: Այն նախաձեռնել էր «Բիզնես դիալոգ» ընկերությունը: Քննարկվել են սերտիֆիկացման հարցերը: Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, պարգևատրվել են հաճախորդների վստահությունը վայելող, տարիների պատմություն ունեցող կազմակերպություններն ու անհատները: «Երկրի դեմք» անվանակարգում մրցանակ է ստացել «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը: Հատուկ մրցանակ՝ «Խելացի կառավարիչ» անվանակարգում, ստացել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի վերստուգող տնօրեն Մարինե Հարությունյանը:

Անհետ կորած ազատամարտիկների օրը հերթական անգամ նշվել է նաև Աբովյան քաղաքում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցի, կանանց խորհրդի և Աբովյանի ուսանողական խորհրդի կազմակերպած միջոցառմանը ներկա են գտնվել անհետ կորած ազատամարտիկների հարազատները: Միջոցառումն անցկացվել է Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանի կառուցած՝ Արցախյան պատերազմում անհետ կորած Կոտայքի մարզի կամավորների և զինվորների հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:

Անհետ կորած ազատամարտիկների օրը հերթական անգամ նշվել է նաև Աբովյան քաղաքում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցի, կանանց խորհրդի և Աբովյանի ուսանողական խորհրդի կազմակերպած միջոցառմանը ներկա են գտնվել անհետ կորած ազատամարտիկների հարազատները: Միջոցառումն անցկացվել է Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանի կառուցած՝ Արցախյան պատերազմում անհետ կորած Կոտայքի մարզի կամավորների և զինվորների հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:

Հունիսի 17-ին լրացավ Պարույր Սևակի մահվան 48-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ Աբովյանի բնակիչները «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ այցելել են մեծանուն բանաստեղծի ծննդավայր, մասնակցել նրա հիշատակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Սևակի անավարտ ստեղծագործության շնորհանդեսը, որն «Անլռելի զանգակատան» շարունակությունն է: Մեծ բանաստեղծի հիշատակին նվիրված արարողության օրը Զանգակատանն է եղել նաև «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։