Items filtered by date: Շաբաթ, 06 Ապրիլի 2019
Շաբաթ, 06 Ապրիլի 2019 21:30

Ես կամ 06.04.2019 Վահե Էնֆիաջյան

Published in Ես կամ
Շաբաթ, 06 Ապրիլի 2019 20:30

Անցուդարձ 06.04.2019

Published in Անցուդարձ
Շաբաթ, 06 Ապրիլի 2019 20:15

Էպիկենտրոն 06.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Գեղանկարչուհի, երջանկահիշատակ Լուսիկ Ագուլեցու տանն այսօր հավաքվել են նրա մտերիմներն ու արվեստի երկրպագուները։ Նրա տուն-թանգարանում բացվել է արտ-սրճարան։ Այցելուները կարող են ծանոթանալ հայկական մշակույթին ու զուգահեռ համտեսել Ագուլեցու խոհանոցի ուտեստները։

Գյուղացու խնձորը պահեստում է մնացել, իրացման հույսն էլ գնալով մարում է: Մեծաքանակ բերք ունեցողները կարողացել են բեռնատարներով արտահանել, մանրածախն էլ հազիվ, գյուղացու ասած` կիլո-կիլո վաճառվելով է առաջ գնում: Երկիրը խնձորի իրացման խնդիր չունի, նույնիսկ արտահանման ծավալներն են մեծացել: Գյուղնախարարությունն արձագանքել է, որ խնձորի խոշոր խմբաքանակ ունեցողները, եթե իրացման խնդիր ունեն, կարող են դիմել նախարարություն: Փոքր խմբաքանակ ունեցողներն էլ կարող են մանրածախ գնով ապրանքն իրացնել գյուղացիական շուկաներում: Գյուղացիներն, այնուամենայնիվ, մոլորվել են. տաքացող եղանակի հետ բերքը փչանում է, ջուրը՝ մաղվում: Վոլոդյա Հովսեփյանի ռեպորտաժը:

Գյումրիի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունների ճակատագիրը վտանգված է: Դրանք վթարայնության տարբեր աստիճաններ ունեն: Փլուզման եզրին է նաեւ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմի» պատշգամբը: Քաղաքի պատմաճարտարապետական դիմագիծը ներկայացնող շինությունները Գյումրիի քաղաքապետարանի վերահսկողության տակ չեն: Կումայրի պատմական միջուկը հնարավոր է ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանման տարածքում:Հարցումն արդեն ուղարկված է, սակայն պատասխանը դեռ սպասման մեջ է:

«Այս պահին Ադրբեջանը բանակցային գործընթացում փոքր-ինչ պաշտպանողական վիճակում է հայտնվել, քանի որ ամեն կերպ փորձում է կանխել Արցախի վերադարձը բանակցային սեղան»,- կարծում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: Հայկական կողմը բարձրաձայնում է փոխվստահության մեխանիզմների խորացման մասին, սակայն դրան ուղղված բոլոր առաջարկներն Ադրբեջանը ծանր է տանում: Հարևան երկրի ռազմաշունչ հռետորաբանությունը չի վախեցնում արցախցիներին: Համարժեք պատասխան կտան: Արցախի արտգործնախարարությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի՝ արցախցիների ինքնորոշման իրավունքն ուժի և ահաբեկչության միջոցով ճնշելու փորձն է հանգեցրել նրան, որ քաղաքական խնդիրը վերաճել է զինված առճակատման:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Ազգային պատկերասրահում մասնակցել է «Գույնի ձևը. Վերածննդից Ռոկոկո» ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսը նվիրված է 16-18 դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործություններին: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը՝ Ceramisia (Չերամիսիա) իտալական հայտնի բրենդով ներկայացնող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի համատեղ աջակցությամբ: Գագիկ Ծառուկյանը շփվել է միջոցառմանը ներկա դիվանագետների հետ, ողջունել Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատգամավորներին: Նրանց թվում է նաև «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի հարազատ քույրը՝ Կատյա Պոլիդորին, որը ներկայացնում է Սիլվիո Բեռլուսկոնիի ղեկավարած «Ֆորցա Իտալիա» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը:

Ուշագրավ հայտարարություն է արել բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկար տարիներ գլխավորած Դավիթ Թորոսյանը, ով այժմ աշխատում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հետ: Թորոսյանը նշել է, որ նա չի ընդունում հայկական բռնցքամարտում տիրող անառողջ մթնոլորտն ու խռովությունները, նաև ընդգծել է, որ սա մեծ հարված է հայկական բռնցքամարտին: Թորոսյանը նշել է, որ բռնցքամարտում չեն կարող լինել երկու տարբեր ֆեդերացիաներ : Խնդրի լուծումը նա տեսնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մեջ: Թորոսյանն, ով ժամանակին եղել է նաև Օլիմպիական խաղերի մրցանակակիր, ցանկություն է հայտնել հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Ազգային պատկերասրահում մասնակցել է «Գույնի ձևը. Վերածննդից Ռոկոկո» ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսը նվիրված է 16-18 դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործություններին: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը՝ Ceramisia (Չերամիսիա) իտալական հայտնի բրենդով ներկայացնող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի համատեղ աջակցությամբ: Գագիկ Ծառուկյանը շփվել է միջոցառմանը ներկա դիվանագետների հետ, ողջունել Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատգամավորներին: Նրանց թվում է նաև «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի հարազատ քույրը՝ Կատյա Պոլիդորին, որը ներկայացնում է Սիլվիո Բեռլուսկոնիի ղեկավարած «Ֆորցա Իտալիա» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։