Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա հավակնորդները: 523 թեկնածուից առանձնացվել են 3-ը: Նրանցից մեկն ազատել է մարդկանց Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գերությունից: Մյուս երկուսն էլ մարդասիրական գործունեություն են ծավալել Աֆրիկայում: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն ամփոփել են գործունեության 4 տարվա արդյունքները, հայտնել, որ այդ ընթացքում օգնություն է ցուցաբերվել 850 հազարից ավելի մարդու:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու են եկել հայեր աշխարհի տարբեր անկյուններից, ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մի մասը հայրենիքում է երեխաների կամ թոռների հետ, ոմանք Հայաստանում են առաջին անգամ, շատերն էլ, ավանդույթի ուժով, յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ն այստեղ են անցկացնում: Իզաբելլա Հովհաննիսյանն է զրուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած սփյուռքահայ մեր հայրենակիցների հետ:
Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ են անցկացվել նաև Շիրակի մարզում: Ջաջուռ համայնքից 3 կմ արևելք գտնվող Հերհերի ձորում, որը ժողովրդի մեջ առավել հայտնի է Ջարդի ձոր անվամբ, ամեն տարի՝ ապրիլի 24-ին, ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում Շիրակի և հարևան Լոռու մարզի բնակիչները, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին առավոտյան հարգանքի տուրք է մատուցել երկրի բարձրագույն ղեկավարությունը: Ժխտողականության դեմ պայքարը Հայաստանի համար մնում է արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Հայաստանի գործադիր, օրենսդիր իշխանությունների անդամները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ մենք գիտենք ցեղասպանության գինը և պարտավոր ենք հետևողականորեն աշխատել արդարությունը վերականգնելու համար: Անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած պետական այրերը պատասխանել են նաև ներքաղաքական հարցերի, անդրադարձել վերջին օրերի աղմկահարույց թեմաներին: Գլխավոր դատախազը խոսել է ԴԱՀԿ նախկին պետի կալանավորման ու արտահանձնման մասին, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն էլ ասել է, որ նոր իշխանության հետ աշխատելիս իրեն անհարմար չի զգում: Իշխանության կազմից առանձին հուշահամալիր է եկել նաև Դավիթ Սանասարյանը: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ անդրադարձել է Բաքվի տարածած հերթական ապատեղեկատվությանը:
Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ԲՀԿ նախագահը թիմակիցների հետ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման մասին, անդրադարձել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը պատասխանել է նաև ներքաղաքական բազմաթիվ հարցերի:
Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ԲՀԿ նախագահը թիմակիցների հետ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման մասին, անդրադարձել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը պատասխանել է նաև ներքաղաքական բազմաթիվ հարցերի:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv