Items filtered by date: Երեքշաբթի, 02 Ապրիլի 2019
Երեքշաբթի, 02 Ապրիլի 2019 16:30

Մուլտիկնիկ 02.04.2019

Published in Մուլտիկնիկ

Հավերժ փառք մերօրյա բոլոր հերոսներին ու հերոսածին մայրերին: Հենց նրանց շնորհիվ է, որ մեր քաջորդիները, չվախենալով հակառակորդի գնդակից ու մեծաթիվ զորքից, մարտնչել են մինչև վերջին շունչը, անմահացել իրենց բացառիկ հերոսական սխրանքներով : Արդեն երեք գարուն հերոսածին սևազգեստ մայրերն ապրում են սպասումով: Բանակ ճանապարհած որդու տունդարձը երկար է թվում, գիտակցում են, որ այդ սպասումն անհույս է, բայց միևնույնն է՝ ապրում են հրաշքի ակնկալիքով: Քառօրյա պատերազմում զոհված տղաների հարազատներն ու ընտանիքներին հարազատ դարձած օտարները Աիդա Կարապետյանի տեսանյութում՝ առանց մեկնաբանության:

Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Թալիշ: «Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով, հպարտ եմ, որ իմ առաջ նստած են հայ հաղթանակած բանակի զինվորները», - ասել է Արմեն Սարգսյանը: Մինչև այդ հայկական երկու հանրապետությունների նախագահները մասնակցել են արցախյան գոյամարտում զոհված մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը: Բակո Սահակյանն ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար մի խումբ մաղավուզցիների հանձնել է Արցախի պետական պարգևներ։

Երեքշաբթի, 02 Ապրիլի 2019 11:26

Ապրիլյան քառօրյա պատերազմ.3 տարի անց

2016-ի ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդը սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Առավել թեժ մարտեր ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային և հյուսիսարևելյան ուղղություններում։Հակառակորդը հարվածներ էր հասցնում նաև խաղաղ բնակավայրերին և մի քանի զորամասերի մշտական տեղակայման վայրերին։ Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր մղեցին՝ հակառակորդին հասցնելով տեխնիկայի և կենդանի ուժի լուրջ կորուստներ: 2016 թվականի ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է ավելի քան 100 զոհ: Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի կորուստներին, ապա պաշտոնական Բաքուն հայտնել է միայն 31 զինծառայողի կորստի մասին: Սակայն զոհերի իրական թիվը գերազանցում է 2.500-ը: Քառօրյայի քրոնիկոնն` ըստ օրերի:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։