Items filtered by date: Երկուշաբթի, 04 Մարտի 2019
Երկուշաբթի, 04 Մարտի 2019 22:15

Էպիկենտրոն 04.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Անցած շաբաթ Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների լուծարման, վերակազմավորման վերաբերյալ հրապարակման ոչ ենթակա փաստաթղթերը հայտնվեցին նախարարության պատերից դուրս: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը տեղեկացրեց , որ տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք: Հրապարակված փաստաթղթի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Նազենի Ղարիբյանն այսօր հանդիպել է ՊՈԱԿ- ների ներկայացուցիչների և առաջարկվող փոփոխություներով մտահոգ արվեստագետների հետ:

Մոտ մեկ շաբաթ է` Երևանի Խորենացի փողոցում քանդվում է Կրթության և գիտության նախարարության նախկին շենքի ճակատային հատվածը: Այսօր մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել այդ տարածքում: Շենքի ապամոնտաժման համար նրանք մեղադրել են Երևանի քաղաքապետին և գլխավոր ճարտարապետին: Քաղաքապետարանն արձագանքել է՝ ներկայացնելով շենքի ապամոնտաժման թույլտվության հիմքերը: Հակոբ Գևորգյանը լսել է նաև մասնագիտական կարծիք ճարտարապետների միությունից:

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Կառավարութան ղեկավարը նախ այցելել է Բրյուսելից ոչ հեռու գտնվող Լյուվեն քաղաք, որը համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը: Լյուվենի կաթոլիկ համալսարանի ղեկավարության հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում սկսվել է քաղաքական եւ տնտեսական մեծ փոփոխությունների գործընթաց, որում առանցքային դերակատարում ունի կրթությունը: Հայաստանի Վարչապետը եղել է նաև միկրո, նանոէլեկտրոնիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած գիտահետազոտական կենտրոնում: Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության զարգացման վերաբերյալ:

«Դինամո» մարզադահլիճում ավարտվել է Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որտեղ խաղարկվել է մեդալների 11 հավաքածու, որոնցից մեկն աղջիկների պայքարում: Ցավոք, որոշ քաշային կարգերում մրցավարների որոշումների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, ինչը հարուցել է մարզիկների և նրանց հարազատների դժգոհությունը:

Ռուբեն Հախվերդյանի՝ «Բաց թիվիին» տված հարցազրույցը երեկվանից «ալեկոծել» է հանրությանը և շարունակում է բուռն քննարկումների տեղիք տալ:Համլետ Ղուշչյանի հետ հարցազրույցում երգահանը խոսել էր «Ղարաբաղից սերող թուրքական երաժշտության մասին» և որոշ հակասական հայտարարություններ արել, որոնց վերաբերյալ այսօր արդեն ներկայացրել է իր արդարացումները: Ռուբեն Հախվերդյանի հայտարարությանը բացասական գնահատական են տվել արցախցի պաշտոնյաները, Հայաստանի ու Արցախի օմբուդսմենները, խորհրդարանի ներկայացուցիչներ, մտավորականներ:

Մոտ 8 ժամ տևած քննարկումներից հետո Շիրակի մայր բուհում այդպես էլ ռեկտոր չի ընտրվել: Ռեկտորի աթոռի համար պայքարել է երկու թեկնածու` Անդրանիկ Սարգսյանը եւ Լուսինե Ֆլջյանը: Նրանք նախ ներկայացրել են բուհի զարգացման իրենց ծրագիրը, այնուհետև պատասխանել խորհրդի անդամների հարցերին: Հաշվիչ հանձնաժողովի ձևավորումից հետո տեղի է ունեցել փակ գաղտնի քվեարկություն: Թեկնածուներից ոչ մեկը, սակայն, անհրաժեշտ ձայներ չի հավաքել:

Երեկ կեսգիշերին «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նախաձեռնության մի քանի անդամների հետ փորձել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանին նետել աղբամանը: Նախաձեռնության անդամները նրան մոտեցել են Ամիրյան փողոցում գտնվող շենքի մուտքի մոտ, որտեղ բնակվում է Մալյանը: Նրանց գործողությունները իրենց նպատակին չեն հասել ոստիկանության միջամտության պատճառով: Տարածքում ծառայություն իրականացնող իրավապահները կանխել են «Ռեստարտի» անդամների գործողությունը և բերման ենթարկել միջադեպի 6 մասնակցի: Ի պատասխան իր հանդեպ կեսգիշերին կիրառած գործողության՝ Նարեկ Մալյանը ԵՊՀ-ի դիմաց այսօր հիշատակի ակցիա է կազմակերպել, ծաղկեպսակ դրել ու մեկ րոպե լռությամբ հարգել Ջորջ Սորոսի ու «Սորոս» հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Լարիսա Մինասյանի հիշատակը:

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը կառավարությանը հորդորում է բանակցել ԵԱՏՄ-ի հետ՝ հունվարի 1-ից մեքենաների թանկացումը կանխելու նպատակով: Հիշեցնենք, որ համաձայն ԵԱՏՄ օրենսդրության՝ 2020 թվականից երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը բարձրանում է: Միքայել Մելքումյանը կարծում է՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանը պետք է վարի ավելի ակտիվ բանակցային քաղաքականություն: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշել է, որ ցանկացած առաջարկ, որը կձևակերպվի որպես հանձնաժողովի տեսակետ,կընդունվի հիմք՝ ԵԱՏՄ գործընկներների հետ բանակցելու համար:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։