Items filtered by date: Երեքշաբթի, 26 Մարտի 2019
Երեքշաբթի, 26 Մարտի 2019 22:15

Էպիկենտրոն 26.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Օրենքների նախագծերը քննարկելուց հետո խորհրդարանն անցել է պատգամավորների հայտարարություններին: ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն առաջարկել է արտագնա խորհրդարանական նիստ անցկացնել Գյումրիում, հանդիպել մարզային իշխանությունների ու բնակիչների հետ, «Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը խոսել է չինովնիկի կեցվածք ընդունած և մարզերում աշխատող որոշ պաշտոնյաների վատ գործելաոճի մասին: Նույն խմբակցությունից Սոֆյա Հովսեփյանն էլ հայտնել է՝ ստանում է բողոքներ, որ ՊԵԿ-ում նշանակումները կատարվում են ծանոթ-բարեկամ սկզբունքով: Կալանավորված եւ առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիների մասին են բարձրաձայնել ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը: «Ովքե՞ր են պատասխան տալու կալանքի հետ առողջական անհամատեղելի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար»,-հարցրել են պատգամավորները:

Պատվաստվե՛ք կարմրուկի դեմ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ այս մասին անձամբ հորդորեց: Հայաստանում կարմրուկի համաճարակ չկա, սակայն բերովի արդեն չորրորդ դեպքն է գրանցվում: Այն անձինք, որոնք չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, պետք է դիմեն տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվեն. միայն այս դեպքում զերծ կմնան հիվանդությունից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանը դատարանում նշել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը եղել է ապօրինի և ոչ իրավաչափ: Դատախազը և քննիչը միջնորդել են նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ դատական նիստն անցկացնել դռնփակ և իրենց չտեսանկարահանել: Լսելով կողմերի կարծիքները՝ դատարանը մերժել է միջնորդությունը և մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, որոշում է կայացրել տեսանկարահանել 10 րոպե:

Երեքշաբթի, 26 Մարտի 2019 20:30

Անցուդարձ 26.03.2019

Published in Անցուդարձ

«Սպայկա» ընկերությունն ընդլայնում է գործունեությունը: Հիմնվել է պանրի գործարան, որտեղ արտադրելու են շուկայում ամենաշատ պահանջարկ ու սպառում ունեցող պանրատեսակ՝ բորբոսով պանիր: Ընկերության բացմանը մասնակցել է նաև երկրի ղեկավարը: «Սամբիել» ապրանքանիշով պանրի տարեկան արտադրությունը կկազմի ավելի քան 2000 տոննա: Արտադրանքը սպառվելու է Հայաստանում, ԵԱՏՄ և Արաբական Միացյալ էմիրությունների շուկաներում:

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տարեկան ընդհանուր ժողով են գումարել, ամփոփել 2018 թվականի գիտակազմակերպական գործունեության արդյունքները: Միջոցառմանը մասնակցել է նաև հանրապետության վարչապետը: Նա գիտությունը զարգացնելու մեծ ներուժ է տեսնում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում գիտությունը զարգացնելու իր տեսլականը, այդ ուղղությամբ կառավարության գործունեության հիմնական ուղղությունները: Ի դեպ, անցած տարի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում ռադար են ստեղծել, տրամադրել մեր պաշտպանական գերատեսչությանը: Այն կարևոր է նրանով, որ քաշը և չափերը շատ փոքր են, զինվորը կարող է միայնակ համապատասխան տարածքներում օգտագործել:

Ազգային ժողովի մաքրությունն իրականացնող աշխատակիցները մի քանի օր է բողոքում են իրենց աշխատավարձերի կրճատման դեմ: Խորհրդարանի մաքրության համար պատասխանատու ընկերության տնօրենն այսօր պարզաբանել է, որ խնդրահարույց 40 հազար դրամը օպտիմալ գումար է՝ հաշվի առնելով կնքված պայմանագրի մանրամասները, մասնավորապես ֆինանսական կետերը: Աշխատակիցների խնդիրն այսօր լսել է նաև ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա խոստացել է ամեն ինչ անել՝ խնդրին արդարացի լուծում տալու համար:

Առավոտյան մեկնարկել են ԱԺ-ի երկրորդ նստաշրջանի հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 11 հարց, որոնց մի մասը պատգամավորները քննարկել են այսօր:18 հազար թոշակառուի թոշակ կբարձրանա: Ազգային ժողովի մեծ օրակարգ է հասել նվազագույն կենսաթոշակի բարձրացման հարցը։ Այն, ըստ կառավարության ծրագրի, չի կարող ցածր լինել պարենային` ծայրահեղ աղքատության գծից, այսինքն՝ 25 հազար 500 դրամից։ Քանի՞ ծայրահեղ աղքատ կա մեր երկում, և նոր նախագծով կառավարությունն ի՞նչ խնդիր է ցանկանում լուծել: Պատգամավորներին առավել շատ այս հարցերն են հետաքրքրել: Խորհրդարանում, ի թիվս այլ նախագծերի, քննարկվել է նաև կուրսային, դիպլոմային աշխատանք վաճառող կազմակերպությունների գովազդի մասին նախագիծը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։