Items filtered by date: Շաբաթ, 23 Մարտի 2019
Շաբաթ, 23 Մարտի 2019 22:00

Էպիկենտրոն 23.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 23 Մարտի 2019 20:25

Անցուդարձ 23.03.2019

Published in Անցուդարձ

Մարտի 21-ից սկսած՝ ամբողջ աշխարհի քրդերը նշում են Նավրոզը՝ Նոր տարին: Այն ամենահին տոներից է, որը քուրդ ժողովուրդը նշել է դեռ հեթանոսական ժամանակաշրջանից: Հետագայում, երբ քրդերի առաջնորդ Օջալանի գլխավորությամբ սկսվել է քրդերի ազգային-ազատագրական շարժումը, տոնի իմաստը վերափոխվել է և այսօր այն կրում է ազգային-ազատագրական խորհուրդ: Տոնի կապակցությամբ Հայաստանի քրդական համայնքին շնորհավորական ուղերձ է հղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նավրոզի կապակցությամբ Հայաստանի քրդական համայնքը տոնական միջոցառում է կազմակեպել:

Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի ամբողջ տարածքում համապետական շաբաթօրյակ է հայտարարված: Մաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի և մարզերի տարբեր հատվածներում։ Համապետական շաբաթօրյակին Երևանի կենտրոնում միացել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Շաբաթօրյակին զուգահեռ վարչապետը մասնակցել է նաև Համազգային թատրոնի հիմնարկեքի արարողությանը: Անկախությունից ի վեր առաջին անգամ է Հայաստանում թատրոն կառուցվում:

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով իշխանությունը ճնշումներ է գործադրում դատարանների նկատմամբ»,- կարծում է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա այսօր անդրադարձել է իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ դատարանի՝ մարտի 15-ի որոշմանը: Ալումյանը նաև տեղեկացրել է, որ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է վերաքննիչ դատարան և բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառում էր արել այն մասին, որ 52 տարի անց պետք է ճանաչել Իսրայելի վերահսկողությունը և ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանը ընդունել էր որոշում՝ բարձունքների հանդեպ իսրայելական ինքնիշխանություն հայտարարելու մասին, սակայն աշխարհի որևէ երկիր դրանք չի ճանաչել որպես Իսրայելի տարածք: Միացյալ Նահանգները հայտարարում է, որ այդ բարձունքները Իսրայելի և ռեգիոնալ կայունության ու անվտանգության համար ունեն առանցքային նշանակություն: Կարո՞ղ է արդյոք Գոլանի բարձունքների ճանաչումը նախադեպ լինել Արցախի համար: Վերլուծաբանների հետ զրուցել է Հասմիկ Օհանյանը:

Վաղ առավոտից ԱԺ աշխատակազմի աշխատակիցներն ու պատգամավորները շաբաթօրյակ են իրականացրել Վարդան Մամիկոնյանի արձանից «Լունապարկ» ընկած տարածքում՝ Օղակաձև այգում։ Պատգամավորները կարևոր են համարել մտածելակերպը, որ քաղաքում ոչ թե պետք է պարբերաբար շաբաթօրյակ իրականացնել, այլ պահպանել մաքրությունը:

«Մերգելյան» ինստիտուտում բացվել է «Լույսի մոլորակ» խորագրով մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Վարպետության բաց դասեր, գիտափորձեր, ժամանցային-կրթական ծրագրերի ներկայացում, բաց և անվճար դասախոսությունների շարք ծնողների համար: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև երեկո: Այն անցկացվում է «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործակցությամբ:

Շաբաթ, 23 Մարտի 2019 11:06

Ես կամ 23.03.2019 Խորեն Լևոնյան

Published in Ես կամ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։