Items filtered by date: Երկուշաբթի, 18 Մարտի 2019
Երկուշաբթի, 18 Մարտի 2019 23:05

Անցուդարձ 19.03.2019

Published in Անցուդարձ
Երկուշաբթի, 18 Մարտի 2019 22:05

Էպիկենտրոն 19.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 18 Մարտի 2019 22:02

Էպիկենտրոն 18.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Գյումրիում վթարային շենքերից մեկում բնակվող 10 ընտանիքի կյանքը վտանգված է: Շենքում մասնակի քարաթափումներ մշտապես եղել են, սակայն վերջին շրջանում մի քանի անգամ է փլուզում տեղի ունեցել: 5 հարկանի շենքի 5-րդ եւ 4-րդ հարկերում բնակիչներ այլեւս չեն ապրում: Շենքի մյուս բնակիչներն էլ գնալու տեղ չունեն: Նրանք Շիրակի մարզպետարանից խնդրի լուծում են պահանջել:

Ավշարի միակ դպրոցում արդեն հինգ օր կրքերը չեն հանդարտվում: Չնայած մարզպետարանը հայտարարություն էր տարածել, որ և՛ տնօրենը, և՛ փոխտնօրենը կշարունակեն աշխատել, սակայն ավշարցիներն անդրդվելի են, պահանջում են տնօրենից ազատել դպրոցը: Մարզպետարանն այսօր էլ աուդիտ է ուղարկել դպրոց, ինչից մանկավարժական կազմն ավելի է բորբոքվել: Ավշարում խոչընդոտել են նաև մեր թղթակցի աշխատանքը: Հնգօրյա դասադուլի, չհանձնվող տնօրենի ու համառ ավշարցիների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ 2-րդ նախագահի պաշտպանների բողոքը: Դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի կայացրած որոշումը: Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում ներկայացրել է բողոքը և նշել, որ գաղտնալսումից պարզ երևում է, որ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը ազդեցություն են ունեցել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման որոշում կայացրած դատավորի վրա, և երկրորդ նախագահը կալանավորվել է հենց նրանց ցուցումով: Պաշտպանը նշել է, որ վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկեն վճռաբեկ դատարանում և գանգատ կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Դատական նիստ` առանց պատասխանող կողմի: Լիդիան Արմենիան դատի է տվել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին` պահանջելով չեղարկել որոշումը, որով ընկերությանն արգելվում է Ամուլսարի ընդերքն օգտագործել: Մարմինը ստուգման արդյունքում պարզել է, որ այնտեղ կան Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ եւ կենդանատեսակներ, ինչը հերքել են դրսից եկած մասնագետն ու բնապահպանության նախարարությունը: Տեսչական մարմինն, այնուամենայնիվ, չի հրաժարվել որոշումից, ինչի պատճառով հայտնվել է դատարանում: Դատական նախնական նիստին հայցվորն առանց պատասխանող կողմի է եղել:

Եվրոպական միության պատվիրակությունը սկսում է կրթության վերաբերյալ ԵՄ-Հայաստան քաղաքականության երկխոսությունը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի , նաև Կառավարության ծրագրի շրջանակում: Սրան զուգահեռ մեկնարկում է Թուրինի գործընթացի նոր փուլը: Այն պարբերական գնահատման գործիք է , որ կիրառվում է Եվրոպական հարևանության երկրներում կրթական բարեփոխումների արդյունավետությունը չափելու համար: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությանյանը «Էպիկենտրենի» հետ զրույցում անդրադարձել է Կրթության ազգային ինստիտուտը լուծարելու և նոր կառույց ստեղծելու մտադրությանը: Հիշեցնենք, ինստիտուտի աշխատակիցներն իրենց մտահոգությունների մասին բաց նամակ էին գրել վարչապետին, ինչից հետո Արայիկ Հարությունյանը հանդիպել էր մասնագետների հետ:

Երկուշաբթի, 18 Մարտի 2019 16:30

Մուլտիկնիկ 18.03.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։