Items filtered by date: Ուրբաթ, 22 Փետրվարի 2019
Ուրբաթ, 22 Փետրվարի 2019 23:10

Էպիկենտրոն 22.02.2019

 

 

Published in Էպիկենտրոն

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՌԴ կառավարության ֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում իրականացնում է «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում» հնգամյա ծրագիրը: Նպատակը մարզի բնակչությանը հնարավորինս աջակցելն է, որպեսզի կարողանան առավել արդյունավետ դարձնել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, դրանց վերամշակումը և արտահանումը:

Ուրբաթ, 22 Փետրվարի 2019 20:15

Անցուդարձ 22.02.2019

Published in Անցուդարձ

«Հեղափոխությունն ազդեց բժիշկների, ոստիկանների վրա, բայց ոչ ուսուցիչների», -ասում են մանկավարժները: Պնդում են, թե վերջին անգամ աշխատավարձի բարձրացում տեսել են տասը տարի առաջ: Նոր իշխանությունից մեծ ակնկալիքներ ունեին, բայց «աչքը սարքելու» փոխարեն կրթության նախարարությունը «հոնքն էլ է հանել», բողոքում են մանկավարժները: Եթե իրենց խնդիրներին կառավարությունը չարձագանքի, ապա ուսուցչական հանրությունը գործադուլ է անելու: Ուսուցիչները դժգոհում են ցածր աշխատավարձից, դասղեկական շատ հաճախ չվճարվող ժամերից, գյուղից գյուղ հասնելիս տրանսպորտի հատուցում չստանալուց, կոմպլեկտավորված դասարաններում անարդյունավետ աշխատանքից: Նախարարությունը խնդիրներին տեղյակ է, առաջարկում է սպասել: Ուսուցիչների զայրույթն ու պետության արձագանքը լսել է Աիդա Կարապետյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ` «Միկա» մարզադահլիճում անցկացվել է ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանին նվիրված թեքվանդոյի անդրանիկ հուշամրցաշարը, որին մասնակցել է մայրաքաղաքի, Հայաստանի և Արցախի ավելի քան 300 մարզիկ: Մրցաշարի նպատակն էր ոչ միայն հարգել Արմենակ Ուրֆանյանի հիշատակը, այլև մատաղ սերնդի մեջ սերմանել հայրենասիրական ոգին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ` «Միկա» մարզադահլիճում անցկացվել է ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանին նվիրված թեքվանդոյի անդրանիկ հուշամրցաշարը, որին մասնակցել է մայրաքաղաքի, Հայաստանի և Արցախի ավելի քան 300 մարզիկ: Մրցաշարի նպատակն էր ոչ միայն հարգել Արմենակ Ուրֆանյանի հիշատակը, այլև մատաղ սերնդի մեջ սերմանել հայրենասիրական ոգին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ 2018 թվականի հունիսից Ամուլսարի ճանապարհների շրջափակման հետևանքով ընկերությունը հնարավորություն չի ունեցել վերսկսել աշխատանքները հանքի տեղամասում: Նշվում է, որ ընկերությունը չի կարողացել իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլ նաև կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր: «Լիդիանը» տեղեկացրել է կառավարությանը, որ պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար: Այս հայտարարությանն արձագանքել են Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ ակտիվիստները:

Կառավարության կառուցվածքում փոփոխություններով նախատեսվում է ունենալ 12 նախարարություն: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների գերատեսչությունը կանվանափոխվի, կդառնա Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Տրանսպորտի բաժինը կանցնի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գերատեսչությանը: Այս եւ ոլորտի այլ հարցեր են քննարկել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներն ու Տրանսպորտի նախարարը` փակ խորհրդակցության ընթացքում:

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Նիստում բարձրաձայնվել են քրեակատարողական հիմնարկներին վերաբերող մի շարք առանցքային խնդիրներ: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախարարին խնդրել է մանրամասներ ներկայացնել նախօրեին Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորի ինքնասպանության վերաբերյալ: Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու մասին տեղեկությունը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։