Items filtered by date: Ուրբաթ, 01 Փետրվարի 2019

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել եւ հետաձգվել է Սասնա Ծռեր-3 գործով դատական նիստը: Գործի քննությանը ներկա են եղել 11 ամբաստանյալ: Մի քանի ամբաստանյալ ու պաշտպան, այնուամենայնիվ, չեն ներկայացել նիստին: Այս անգամ այն նախագահել է նոր դատավոր` Արմեն Խաչատրյանը: Նիստը տեւել է մոտ 50 րոպե, ինչի ընթացքում ամբաստանյալներն աղմկել են, դժգոհություն հայտնել, իսկ դատավորը զգուշացրել է չխախտել քրեական դատավարության օրենսգրքի կանոնները, այլապես սանկցիա կկիրառի նրանց նկատմամբ: Նիստի ավարտին Արմեն Խաչատրյանը դահլիճից 1 ժամով դուրս է հրավիրել ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանին:

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը: Նիստին ներկա է եղել նաև երկրորդ նախագահը: Նա մոտ երկու ժամանոց ելույթում մանրամասն ներկայացրել է 2008 թվականի փետրվարի 23-ի իրավիճակը, որը կար մայրաքաղաքում, անդրադարձել նաև հայտնի 0038 հրամանին:

Ուրբաթ, 01 Փետրվարի 2019 20:08

Անցուդարձ 01.02.2019

Published in Անցուդարձ

Ծաղկաձորում այսօր ավարտվել է «Զարգացող երկրների գավաթ» անվանումը կրող լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարը, որը, մասնագետների գնահատմամբ,  բավական ուժեղ կազմ է հավաքել: Մրցաշարում խաղարկվող մեդալներից անմասն չեն մնացել նաև հայ մարզիկները, որոնք վաստակել են նաև վարկանիշային միավորներ: Հայաստանը մրցանակային տեղ է գրավել նաև թիմային պայքարում՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:

Այսօր առավոտյան վարչապետն այցելել է գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը: Միջոցառմանը ներկա են եղել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայի կանցլերի աշխատակազմի, գերմանական քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ: «Ինչպես և 7 տասնամյակ առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում»,- իր ելույթում նշել է վարչապետ Փաշինյանը:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այցելել է «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոն։ Հենց տեղում էլ աշխատանքի առաջարկ է արել կենտրոնում բուժվող տղաներին, ճաշել նրանց հետ: Արթուր Վանեցյանը խոստացել է հնարավորինս շատ տղաների ներգրավել ֆուտբոլի ֆեդերացիայի և ԱԱԾ աշխատանքների մեջ: ԱԱԾ տնօրենը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, խոսել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի գործով քննության, «Երևան» հիմնադրամի չարաշահումների ու իրենց նոր համազգեստի մասին:

Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը պահանջող կենդանասերներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Ցուցարաները, որոնց թվում են նաև այգու նախկին աշխատակիցները, ահազանգել են՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն անձնական հաշվեհարդար է տեսնում իր դեմ բողոքողների հանդեպ՝ նրանց հեռացնելով աշխատանքից: Բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպել է Մշակույթի վարչության պետը: Գոշ Սարգսյանը վստահեցրել է՝ քաղաքապետը հովանավորյալներ չունի, և խնդիրը ստանալու է արդարացի լուծում:

Նիկոլ Փաշինյանը Քյոլնում` Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանում, հանդիպել է գերմանահայ համայնքի և տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Վարչապետը նախ հանդես է եկել ելույթով, ապա պատասխանել ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Արցախի հիմնախնդրին, Սփյուռքի նախարարության հետ կապված կառուցվածքային փոփոխություններին, Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, Գերմանիայի հայ համայնքի գործունեությանը: Պատասխանելով Արցախի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր փոխզիջումների մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանը չի պատասխանի ԼՂ հարցում փոխզիջումների մասին հարցին, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։