Items filtered by date: Երեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2019
Երեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2019 22:03

Էպիկենտրոն 29.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 29.10.2019

Published in Անցուդարձ

Ազգային ժողովում շարունակվել են 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Տարածքային կառավարման, Շրջակա Միջավայրի և այլ նախարարներ ու մարզպետներ ներկայացրել են առաջիկա ֆինանսական գործունեության մանրամասները: Գերատեսչությունների ղեկավարները պատասխանել են ինչպես պատգամավորների, այնպես էլ լրագրողների հարցերին: Դրանք վերաբերել են աղմկահարույց պարգևավճարներին, Ամուլսարին, տրանսպորտային խնդիրներին և ոչ միայն: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ուշագրավ փակագծեր է բացել:

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Սերգեյ Շոյգուն նախ եղել է Գյումրիում, այցելել 102-րդ ռուսական ռազմաբազա: Օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի պաշտպանության նախարարին հյուրընկալել է հայ գործընկերը՝ Դավիթ Տոնոյանը: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական գործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համատեղ միջոցառումների արդյունավետությունը: Այցի արդյունքներով ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների գործակցության 2020 թվականի ծրագիրը: Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը :

Հայաստանը պատրաստ է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանը: Առաջին սերմերն այսօր ցանվել են: Ստորագրվել է հուշագիր Արդարադատության նախարարության և Բաց սեփականության նախաձեռնության ծրագրի միջև: Նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ իրական սեփականատերերին բացահայտելու և պետռեգիստրում իրական տվյալներով գրանցվելու հանգամանքը շահեկան է նաև ներդրողների հետ գործակցության առումով:

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին՝ Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից պաշտոնանկ անելու համար: Ինչու՞ է պատգամավորը հոկտեմբերի 27-ի գլխավոր ոճրագործի՝ Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո հանդես եկել նման նախաձեռնությամբ, և ի՞նչ դիրքորոշում ունեն գործընթացի վերաբերյալ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները: ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է, որը ստեղծել է Սերժ Սարգսյանը՝ Վազգեն Մանուկյանին աշխատանքով ապահովելու նպատակով: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն էլ նշել են, որ պաշտոնանկության կոչով հանդես գալու համար անհրաժեշտ են լուրջ հիմքեր:

Գեներալ Մանվել Գրիգորյանի հիվանդություններն ու ծանրության աստիճանը համատեղելի են պատժի կրման հետ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր հրապարակել է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը: Փորձագետները նշել են, որ Գրիգորյանը բժշկական համապատասխան սարքավորումներով և բժիշկների ներկայությամբ կարող է նաև դատական նիստերին մասնակցել: Պաշտպանական կողմը եզրակացություն տված 7 փորձագետներին դատարանում հարցաքննելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել:

Հոկտեմբերի 29-ը ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հաշվի առնելով փաստը, որ կաթվածն առաջինն է հաշմանդամության և երկրորդը՝ մահացության առումով, «Էրեբունի» ԲԿ-ն ու ԵՊԲՀ-ի կլինիկական կաթվածի թիմը կազմակերպել են իրազեկման ակցիա: Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց խաչմերուկում առավոտյան ժամը 10-ից քաղաքացիների համար կատարել են զարկերակային ճնշման չափում, արյան մեջ գլուկոզայի մակարդակի որոշում, քնային զարկերակի դուպլեքս հետազոտություն: Քաղաքացիներին բաժանվել են իրազեկող բուկլետներ: Բժիշկները խորհուրդներ են տվել կաթվածի ռիսկի գործոնների, ինչպես նաև դրանց նվազեցման մասին:

«Իրավապահ մարմինները պետք է զգուշավորություն ցուցաբերեն նուրբ հարցեր քննելիս, որովհետև դրանք կարող են այս կամ այն կերպ մեկնաբանվել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արդարադատության նախարարը՝ անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը, թե իրեն վիրահատությունից հանել, տարել են հարցաքննության: Ռուստամ Բադասյանն ասել է, որ այլ մեկնաբանություն այս գործով չի կարող տալ, քանի որ ընթանում է քննություն: Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գլխավոր ոճրագործ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատման դիմումին տրված բացասական եզրակացություններին՝ Բադասյանն ասել է, որ չի ուսումնասիրել դրանց հիմքերը: Նախարարը նաև հայտնել է, որ երբևէ չի տեսակցել Հունանյանին, և եթե վերջինն ունի արժեքավոր տեղեկություններ, ապա դրանք պետք է հետաքրքրեն իրավապահ մարմիններին և ոչ թե իրեն:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։