Items filtered by date: Հինգշաբթի, 06 Սեպտեմբերի 2018
Հինգշաբթի, 06 Սեպտեմբերի 2018 21:25

Երևի, մաս 132

Published in Երևի

Վերջին տարիներին Հայաստանում կրճատվել են մանկան մահացության դեպքերը: Սա մասնագետները բացատրում են վաղ ախտորոշումների ու տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ: Երևանում ընթացող մանակաբուժության միջազգային գիտաժողովում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը,  լրագրողների հարցին ի պատասխան,  խոսել է, թե որտեղ է իրեն պատկերացնում  խորհրդարանական ընտրություններից հետո:

,Մեզ հարկավոր է ծնելիության բումե,- կառավարության հերթական նիստում այս մասին բարձրաձայնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50.000 դրամի փոխարեն կկազմի 150.000 դրամ: Կառավարության այս նախագիծը միտված է այն ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, որոնք պարտրատվում են երկրորդ երեխան ունենալ: Մինչև  կառավարության շենքում ընթանում էր գործադիրի նիստը, դրսում տարբեր թեմաներով, ընթանում էին բողոքի ակցիաներ:

,Կառավարությունն իր օրակարգում ունի՞ համաներման նախաձեռնությամբ Ազգային Ժողովին դիմելու հարց, թե՞ոչե, - այսօր Խորհրդարանում արդարադատության փոխնախարարից հետաքրքրվել է ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ հարցին չի կարող պատասխանել, քանի որ համաներումն ունի գաղտնիության ռեժիմ և մինչև վերջին րոպեն գաղտնի է մնալու հասարակությունից: Իսկ այսօր մեկնարկած արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ընտրական հանցագործությունների համար պատիժները խստացնող նախագծերի փաթեթը: Բուռն քննարկումից հետո նախագիծն ընդունվել է միաձայն՝ 66 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով:

Քանդված տների հուսահատ բնակիչները պահանջում են իրենց բնակարնները: Եկմալյան 6-14 հասցեների երբեմնի բնակչների տները քանդվել են պետական կարքիների համար: Դրսում մնացած 25 ընտանիքներին խոստացել էին շենքը կառուցել ու իրենց բնակարան տալ: Խոստումը գործի այդպես էլ չի վերածվել: Տուժած բնակիչները հիմա էլ փակել են այդ տարածքում վերջերս կառուցված շենքի մուտքն ու պահանջում են այդ նորակառույցում իրենց բնակարան հատկացնել:

Բողոքի ակցիա՝ «Սանիտեք» ընկերության գրասենյակի առաջ: Ոչ պատշաճ աղբահանությունից դժգոհող քաղաքացիներն այսօր որոշել են աղբը նետել ոչ թե իրենց տանը մոտ աղբամաններում, այլ «Սանիթեք» ընկերության գրասենյակի տարածքում՝  այսպես արտահայտելով իրենց բողոքը: Աղբով լի առաջին տոպրակներն ակցիայի մասնակիցները Շենգավիթ են բերել Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջաններից: «Սանիտեք» ընկերության գործադիր տնօրենի օգնական Քրիստինե Հովհաննիսյանը նշել է՝ խնդիրները տեխնիկական են, դրանք ոչ մի դեպքում պետք չէ կապել Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է մինչև 23 տարեկանների հեծանվասպորտի Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանին և ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Լև Սարգսյանին ու Վլադիմիր Հարությունյանին:  ՀԱՕԿ նախագահը շնորհավորել է հաղթանակած մարզիկներին և հայտնել, որ մեծ ակնկալիքներ ունի նրանցից: Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած հարցում նեցուկ լինել մեր մարզիկներին, որպեսզի նրանք սպորտում էլ ավելի մեծ հաջողություններ գրանցեն:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է մինչև 23 տարեկանների հեծանվասպորտի Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանին և ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Լև Սարգսյանին ու Վլադիմիր Հարությունյանին:  ՀԱՕԿ նախագահը շնորհավորել է հաղթանակած մարզիկներին և հայտնել, որ մեծ ակնկալիքներ ունի նրանցից: Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած հարցում նեցուկ լինել մեր մարզիկներին, որպեսզի նրանք սպորտում էլ ավելի մեծ հաջողություններ գրանցեն:

Հինգշաբթի, 06 Սեպտեմբերի 2018 11:11

Անցուդարձ 06.09.2018

Published in Անցուդարձ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։