<<Մոսկվա>> կինոթատրոնում տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամների հետ: Դիմելով իր կուսակից ընկերներին և հանրությանը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր գլխավորած քաղաքական թիմն այս օրերի ընթացքում մշակել և առաջիկայում երևանցիների դատին է ներկայացնելու քաղաքի զարգացման հզոր և իրատեսական ծրագիր: <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու է հզոր ու համախմբված թիմով և Երևանի առջև ծառացած խնդիրների լուծման իրատեսական ծրագրով>>,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Նա ներկայացրել է երևանցիներին հուզող առաջնահերթ խնդիրները՝ շեշտելով, որ դրանց լուծմանը հնարավոր է հասնել կարճ ժամանակում, եթե իհարկե քաղաքային իշխանության ղեկը ստանձնեն սրտացավ ու բանիմաց մարդիկ:

Եկմալյան փողոցի նախկին բնակարանների տերերը կրկին բողոքի ակցիա են անցկացրել իրենց երբեմնի բնակավայրում: Խաբեության անդյունքում արդեն 13 տարի սեփական բնակարանները կորցրած քաղաքացիները պահանջում են իրենց հանձնել պայմանագրով իրենց պատկանող բնակարանները:Ահազանգին հերթական անգամ արձագանքել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը վստահեցրել է, որ կանգնած է բնակիչների կողքին և նրանց է ներկայացրել նախատեսվող հետագա քայլերը: Բնակիչներն էլ նշել են, որ հավատում և վստահում են Նաիրա Զոհրաբյանին: Մանրամասները՝ Հակոբ Գևորգյանի տեսանյութում:
Աննախադեպ մարզական միջոցառում Հայաստանում:Սառցե հրապարակի համաշխարհային սահորդները հոկտեմբերին կլինեն Երևանում: Գեղասահքի աշխարհի առաջնությունը անցկացվելու է մեր երկրում: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը լրագրողների առաջ անկեղծացել է իր ղեկավարած կառույցի, պաշտոնավարման 100 օրվա և ստացած ժառանգության մասին: Ամփոփիչ ասուլիսին հետևել է Աիդա Կարապետյանը:
Պաշտոնավարման 100 օրվա ամփոփման հերթն այսօր էլ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարինն էր:«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը հնարավոր է ավարտվի 5 տարում, հնարավոր է 10-12 տարում»,- ամփոփիչ ասուլիսում հայտարարել է նախարար Աշոտ Հակոբյանը: Բայց աշխատանքների դադարեցման մասին խոսք չկա: Միջանցքի կառուցումից հետո որոշ հատվածներ վճարովի կլինեն: Աշոտ Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ վերջնական փուլում է գտնվում Հայաստանում միասնական ուղևորափոխադրման ցանցի ներդրման հաշվարկների աշխատանքը:
Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոռմանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի: Դրանք վերաբերել են թե՛ Հայաստանի ներքին օրակարգին, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններին: Այսպիսով՝ Փաշինյանը մեկնաբանել է վերջին օրերի ամենաբուռն քննարկվող թեմաները: Ազգային անվտանգության ծառայության պետն էլ տեղեկացրել է՝ սահմանափակելու է իր հարցազրույցները: Այդուհանդերձ, նա պատասխանել է որոշ՝ այդ թվում Հայասատանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնում իր առաջադրմանը վերաբերող հարցին:
Այսօր ԱԻՆ աշխատակցի օրն է: Այդ առիթով նախարարությունում տեղի է ունեցել տոնական շքերթ, աշխատակիցները ցուցադրական ելույթներ են ունեցել: Օրվան նվիրված տոնական շքերթին մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը,այլ պաշտոնյաներ, դիվանագետներ: Վարչապետը աշխատակիցներին մաղթել է քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ, դիմելով աշխատակիցներին, ասել է , որ իրենց պրոֆեսիոնալիզմի, անձնվիրության և խիզախության շնորհիվ ժողովուրդն ունի այն վստահությունը, որ ամենադժվար պահին Արտակարգ իրավիճակների նախարության աշխատակիցներն իրենց կողքին են լինելու:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv