Items filtered by date: Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018

Օրվա երկրորդ հատվածում կառավարության անդամներ – խորհրդարանականներ հարցուպատասխանն էր:Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը ընդգրկել են լայն շրջանակ՝ հեռախոսային սկանդալից մինչև Արցախյան հիմնահարց: Կառավարության ղեկավարը նշել է՝  պատրաստ է լիարժեք ներգրավվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում.չի եղել դեպք, երբ առաջարկվել է և Հայաստանը հրաժարվել է այդ առաջարկություններից: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն էլ իրենց հուզող բազմաթիվ  հարցերի պատասխանները ստացել են կառավարության անդամներից:

«Մարտի 1-ին բանակը կրակելու հրաման չի ստացել,  մարդկանց և բնակելի շենքերի ու տների ուղղությամբ կրակոցներ արձակել են որոշ խմբեր»,-այսօր լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հաստատել է քննչական ծառայության պետի երեկվա հայտարարությունը՝ հայտարարելով, որ բանակն իսկապես ներգրավված է եղել ներքաղաքական զարգացումներին: Նախարար Տոնոյանն անդրադարձել է նաև երեկ Տավուշի ուղղությամբ արձակած կրակոցներին՝ հայտնելով, որ իրավիճակն այս պահին կայուն է, անհանգստանալու խնդիր չկա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի մասնակցությամբ Երևանում այսօր բացվել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը: Վարչապետը շնորհավորել է Միկաել Ժանին ֆորումի բացման կապակցությամբ և նշել, որ Երևանում նրա ներկայությունը նույնքան խորհրդանշական է, որքան կարևոր, քանի որ մեկ ամսից Հայաստանն ընդունելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը: «Այդ գագաթնաժողովին հայ ժողովուրդը պատրաստվում է իրեն բնորոշ հյուրընկալությամբ»,- ասել է Միկաել Ժանը: Ըստ նրա՝  մեծագույն պատիվ է գագաթնաժողովն անցկացնել մի երկրում, որտեղ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, խաղաղ իշխանափոխություն:

Հայաստանի ազգային օլիմիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ամերիկահայ աթլետ՝ արագավազորդ Ալեքսանդր Դոնիկյանին, ով ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Հայրենական սպորտի ղեկավարը ողջունել է հայ աթլետի որոշումը և նշել, որ պատրաստ է ցանկացած հարցով աջակից լինել:

Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի նախագահի և Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն: Փակ-գաղտնի քվեարկության արդյունքները հայտնի կդառնան վաղը: Խորհրդարանն առաջին անգամ նաեւ Վճռաբեկ դատարանի դատավոր  է ընտրելու:  Թեկնածուներին պատգամավորներին է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Ծառուկյան խմբացկությունը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախա•ահի թափուր պաշտոնում առաջադրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: Իսկ քաղաքական թեմաները քննարկվել են ոչ թե նիստերի դահլիճում, այլ խորհրդարանի միջանցքներում: Հայաստանում զանգով արդարադատություն կա՞, թե ոչ. լրագրողներին հետաքրքրող հարցերից մեկն է եղել:

Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018 17:31

Երևի, մաս 136

Published in Երևի
Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018 17:29

Անցուդարձ 12.09.2018

Published in Անցուդարձ
Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018 14:50

Էպիկենտրոն 12.09.2018

Published in Էպիկենտրոն

Քարոզարշավի երկրորդ օրը ԲՀԿ ավագանու թեկնածուները նախընտրական հանդիպումներ են ունցել Դավիթաշեն վարչական շրջանում: ԲՀԿ ավագանու անդամներն ու համակիրները՝ քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, շրջել են Դավիթաշենի բակերում, քաղաքացիներին փոխանցել <<Բարեկարգ, հարմարավետ, կանաչ Երևանս>> կարգախոսի բովանդակությունն ու բաժանել նախընտրական բուկլետներ: <<Երևանը պիտի լինի ապրելու համար հարմար քաղաք>>,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով կոնկրետ ներդրողների անուններ, ովքեր ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում արդեն համաձայնել են հանձն առնել մայրաքաղաքի խնդիրների լուծումները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։