Items filtered by date: Երեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2018
Երեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2018 23:45

Էպիկենտրոն 11.09.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2018 23:36

Հայելու առաջ 11.09.2018 Վահե Էնֆիաջյան

Սկանդալային գաղտնալսման տարածումից անմիջապես հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Վանեցյանը հաստատել է՝ խոսակցության մասնակիցներն ինքն ու Սասուն Խաչատրյանն են: Շատ ցավալի կլինի, եթե պարզվի, որ հեռախոսազրույցը գաղտնալսվել է հենց Ազգային անվտանգության ծառայությունուն,-ասել է Վանեցյանը, ապա հավելել՝ եթե կան դավաճաններ, պետք է պատասխան տան: Սասուն Խաչատրյանն էլ ասել է, որ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումն իրենց կանգնեցնելու խղճուկ փորձ է, որը չի հաջողվի: ՀՔԾ պետը հայտնել է, որ Մարտի 1-ի գործով հարցաքննության են հրավիրվելու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Երբ և ինչ կարգավիճակով նրանք կհրավիրվեն հարցաքննության, կորոշի վարույթ իրականացնող մարմինը:

Երեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2018 21:25

Երևի, մաս 135

Published in Երևի

Հայաստանի ամբողջ տարածքում մեկնարկել է Շանթ 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը: Սեպտեմբերի 11-14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի: Սահմանում իրավիճակը լարված է, հակառակորդի նախահարձակ գործողությունների պատճառով երկու կողմն էլ ունեն վիրավորներ ու զոհեր: Սա Շանթ 2018 զորավարժությունների պայմանական սցենարն է: Զորավարժություններին շատ ակտիվ մասնակցում են լրատվամիջոցները՝ օպերատիվ ու պաշտոնական աղբյուրից օգտվելու հմտությունները զարգացնելու համար:

Երեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2018 20:15

Անցուդարձ 11.09.2018

Published in Անցուդարձ

Սեպտեմբերի 10-ից 14-ը պաշտոնական այցով մեր երկրում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը: «Մենք շատ ուրախ ենք ու երջանիկ, որ Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը»,- ասել է Միկաել Ժանը:Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ վստահեցրել է, որ մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Միջոցառմանն ընդառաջ Միկայել Ժանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են այն գերակայությունները, որ կան մեր ու ֆրանկոֆոն երկրների օրակարգում:

Խորհրդարանում այսօր ընտրությունների օր էր:Պատգամավորներն ընտրել են Կենտրոնական բանկի խորհրդի և Հաշվեքննիչ պալատի անդամներ: Երկու տեղի համար էլ ներկայացված է եղել մեկական թեկնածու, երկուսն էլ ընտրվել են:Կենտորանական բանկի խորհրդի անդամ է ընտրվել Մարտին Գալստյանը, իսկ Հաշվեքննիչ պալատի անդամ՝ Կարեն Կարապետյանը: Բացի այդ, խորհրդարանում քննարկվել է Վճռաբեկ դատարանի նախագահի և Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Թեկնածուները հանդես են եկել ելույթներով, պատասխանել պատգամավորների հարցերին: Ընտրությունը տեղի կունենա վաղը՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Խորհրդարանական անցուդարձին հետևել է իմ գործընկեր Իզաբելլա Հովհաննիսյանը:

Նախադեպը չունեցող սկանդալ, Համացանցում տարածվել է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը՝ անգլերեն լուսագրերով, որտեղ երկու պաշտոնյաները խոսում են Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին և այլ պաշտոնյաների ձերբակալությունների հիմքերի մասին: Աղմկահարույց ձայնագրությանն անմիջապես արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով ձայանգրության այն հատվածին, որտեղ ԱԱԾ պետն ասում է, որ դատավորը զանգել է իրեն, ինքն էլ ասել է , որ կալանքն ուզած-չուզած պետք է տա, Փաշինյանը շեշտել է, որ դեռ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հայտարարել է՝ Մարտի 1-ի գործը բացահայտված է և բոլոր մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ:

Երեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2018 11:42

Արյամբ ազատագրած հողը շենանում է քրտինքով

Չնայած Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ու տարատեսակ հոխորտանքներին՝ Արցախում կյանքը շարունակվում է բնականոն հունով:Արյամբ ազատագրած հողը շենանում է քրտինքով: Հայրենի հողում արմատներ ձգելն ու այն շենացնելը ևս հայրենասիրություն է: Քյարունցիների ընտանիքը հենց այդպես էլ մտածում է՝ արդեն քսաներեք տարի ապրելով Մոշաթաղում: Ապրում են արարելով՝ ամեն օր ևս մեկ քար դնելով այն ամուր պատին, որ կառուցել են այս ընթացքում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։