Items filtered by date: Երկուշաբթի, 10 Սեպտեմբերի 2018

Սինգապուրյան հրաշքը՝ Հայաստանի հարկային համակարգի առումով մեր երկրի գլխավոր հարկահավաքը հնարավոր չի համարում: Սինգապուրում ամենուր հանդիպող «Մեր ազգը, մեր հարկերը» կարգախոսին հակադրվելու է գալիս դեռևս Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած այն չգրված կարգախոսը, որ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի է արժանի։Սրանով է ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը բացատրել մենթալիտետների տարբերությունը: Անանյանն ամփոփել է նախորդ 8 ամիսները: Համախառն հարկային եկամուտների հավաքագրման առումով 2018-ի հուլիսը եղել է գերակատարման ամիս: Դրական դինամիկան նկատվել է տարվա հենց սկզբից:

Հայաստանում սեպտեմբերի 11-14-ը կանցկացվի «Շանթ 2018» զորավարժությունը: «Միջոցառմանը կմասնակցեն պետական բոլոր կառույցները»,- տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Վաղվանից կունենանք ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող և գրեթե բոլոր պետական կառույցների ինչ-որ գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն: Կփորձարկենք մեր բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները՝ ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում»,- ասել է Հովհաննիսյանը:

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նրան հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղի է ունեցել Փաշինյան- Բախտաձե առանձնազրույց, որին հաջորդել է հայկական և վրացական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում: «Խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիներին փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի»,- վրացի գործընկերոջ այցի արդյունքներն է ամփոփել Նիկոլ Փաշինյանը: Սա հստակ խնդիր է, որի նկատմամբ կարող ենք բոլորս դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և պայմանավորված քայլերով գնալ դեպի խնդրի լուծումը: Մամուկա Բախտաձեն այցելել է նաև Ծիծառնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Նուբարաշենում ԲՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: Դրանք վերաբերել են տարբեր թեմաների՝  մարտի մեկի դեպքերից մինչև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբարետ Քոչարյանի հետ գործակցության հնարավորություն և Երևանի ավագանու ընտրություններ:

Նուբարաշեն վարչական շրջանում հազարավոր համակիրների մասնակցությամբ մեկնարկել է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը: Հանդիպմանը նախ ելույթ են ունեցել Երևանի ավագանու ԲՀԿ թեկնածուներ Վահե Էնֆիաջյանը, Արման Աբովյանը և Պետրոս Ղազարյանը: Այնուհտև խոսքը փոխանցվել է ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանին: Նա հայտարարել է, որ հաղթանակի դեպքում յուրաքանյուր ժամ լինելու է երևանցիների կողքին, թիկնապահներով չի քայլելու,  24 ժամ շարունակ լինելու է հասանելի, կոռուպցիայի դեմ պայքարում ավելի կոշտ է լինելու, քան ուժային կառույցները:  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ իր ելույթում կարևոր է համարել Երևանի համաչափ զարգացումը՝ շեշտելով, որ Երևանը միայն կենտրոնը չէ: ԲՀԿ առաջնորդը պատահական չի համարել, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է հենց Նուբարաշենից:

Երկուշաբթի, 10 Սեպտեմբերի 2018 13:30

Էպիկենտրոն 10.09.2018

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 10 Սեպտեմբերի 2018 13:30

Անցուդարձ 10.09.2018

Published in Անցուդարձ
Երկուշաբթի, 10 Սեպտեմբերի 2018 13:20

Երևի, մաս 134

Published in Երևի
Երկուշաբթի, 10 Սեպտեմբերի 2018 11:45

Հայելու առաջ 09.09.2018

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։