ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը: Ալեքսանդր Ֆոմինը ոչ հավաստի է որակել ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը: «Հայաստանի պատվիրած ռազմամթերքը և սպառազինությունը արտադրության փուլում է»,- իր հերթին ասել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Անդրադառնալով սահմանի վիճակին՝ Դավիթ Տոնոյանը նշել է, որ հարաբերական կայուն է և՛ Արցախի, և՛ Նախիջևանի հատվածում: «Բոլոր խնդիրներին շատ արագ արձագանքում ենք, և բոլոր ռիսկերը չեզոքացվում են», - ասել է նա։ Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված վիճակին՝ Ալեքսանդր Ֆոմինը նշել է, որ Հայաստանն արդարադատություն է իրականացնում, մեկնաբանություն չունի:Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարն ու ՌԴ ՊՆ տեղակալը մասնակցել են Դիլիջանում անցկացվող «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ծանրամարտի պատանիների և երիտասարդների Հայաստանի հավաքականների մարզիկներին, որոնք փայլուն ելույթներ են ունեցել Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում և Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցած ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում: Ծանրամարտիկները Հայաստան են վերադարձել 31 մեդալով, որոնցից 17 – ը՝ ոսկե: Հայրենական սպորտի ղեկավարը շնորհավորել է ծանրամարտիկներին աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի պատիվը բարձր պահելու և դրոշը բարձրացնելու համար, մաղթել նրանց նորանոր հաղթանակներ ու հաջողություններ:
«Սասնա Ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանը և Տիգրան Մանուկյանն ազատ են: Դատարանն այսօր բավարարել է նրանց՝ խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանի միջնորդությունը, որը հիմնված է եղել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի և Սերգեյ Բագրատյանի անձնական երաշխավորության վրա: Գործի քննությունը կշարունակվի արդեն արձակուրդից հետո՝ սեպտեմբերին 14-ին։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ծանրամարտի պատանիների և երիտասարդների Հայաստանի հավաքականների մարզիկներին, որոնք փայլուն ելույթներ են ունեցել Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում և Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցած ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում: Ծանրամարտիկները Հայաստան են վերադարձել 31 մեդալով, որոնցից 17 – ը՝ ոսկե: Հայրենական սպորտի ղեկավարը շնորհավորել է ծանրամարտիկներին աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի պատիվը բարձր պահելու և դրոշը բարձրացնելու համար, մաղթել նրանց նորանոր հաղթանակներ ու հաջողություններ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv