×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Չորեքշաբթի, 06 Հունիսի 2018
Չորեքշաբթի, 06 Հունիսի 2018 21:25

Երևի, մաս 66

Published in Երևի
Չորեքշաբթի, 06 Հունիսի 2018 19:55

Բողոքի ակցիա ընդդեմ ԵԹԿՊԻ ռեկտորի

Բողոքի նոր  ակցիա մայրաքաղաքում, այս անգամ ընդդեմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի: Մեր թղթակից Հասմիկ Օհանյանը հետևել է կրթության և գիտության նախարարության առջև առավոտյան տեղի ունեցած ցույցին, լսել ուսանողների ու դասախոսների բողոքները, այնուհետև հանդիպել ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանին:

Օրն առատ է եղել հրաժարականներով է նաև Հայաստանում: Նախ պաշտոնը թողնելու մասին հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը: Այնուհետև Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից: Երեկ էլ ՀՀԿ-ից և Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարություն էր արել պատգամավոր Արտակ Սար•սյանը: Այսպիսով՝ ՀՀԿ խմբակցության 58 պատգամավորներից այս պահի դրությամբ մնացել են 52-ը: Օրվա ընթացքում հրաժարականների ալիքը մայրաքաղաքից հասավ Արմավիրի մարզ: Մարզպետի պաշտոնին հրաժեշտ տվեց Աշոտ Ղահրամանյանը:

Արցախի Հանրապետությունում օրը սկսվել է Ուժային կառույցների ղեկավարներիª մեկը մյուսին հաջորդող հրաժարականներով: Զբաղեցրած պաշտոններից ազատվելու դիմումներ են ներկայացրել Պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գարիկ Սարգսյանը: Արայիկ Հարությունյանը  հայտնել է, որ առաջիկա օրերին Արցախում սպասվում են կադրային նոր փոփոխություններ: Նա իր հրաժարականը հիմնավորել է  իրականացվող բարեփոխումներին ակտիվ մասնակցություն ունենալու ցանկությամբ:

Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հերթական քայլն է կատարում Հայաստանում ձկնաբուծության զարգացման համար: Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ դանիական հայտնի ALLER-AQUA ընկերությունը Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Հայանիստ գյուղում բացել է նոր պահեստներ, որտեղ ներկայացված են ձկան կերեր՝ այսօր Հայաստանում եղած ձկների բոլոր տեսակների համար: Շնորհիվ այս ներդրման, ձկնաբույծները կկարողանան ձկան կերը ձեռք բերել մեկ պարկի մեջ մինչև 5 եվրոյով ավելի էժան, քան շուկայական գինն է: Եվրոպական ALLER-AQUA ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հայաստանում բիզնես անելու հարցում իրենց համար որոշիչ է եղել Գագիկ Ծառուկյանի անձնական գործոնը:

Չորեքշաբթի, 06 Հունիսի 2018 16:30

Մուլտիկնիկ 06.06.2018

Published in Մուլտիկնիկ

Մոտ մեկ տարի առաջ Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը էկոլոգիական մեծ վնաս է հասցրել արգելոցին: Հիմնականում կրակի ճիրաններում էր հայտնվել Գիհի ծառատեսակը, որը շուտ բռնկվող  և ուշ վերականգնվող տեսակ է:   Հրդեհից մեկ տարի անց արգելոցի որքա±ն հատվածն է վերականգնվել և ինչպե±ս: Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվա առիթով Խոսրովի անտառ պետական արգելոց է ացելել բնապահպանության նորանշանակ նախարարը:

Չորեքշաբթի, 06 Հունիսի 2018 11:27

Անցուդարձ 06.06.2018

Published in Անցուդարձ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։