Items filtered by date: Հինգշաբթի, 22 Նոյեմբերի 2018
Հինգշաբթի, 22 Նոյեմբերի 2018 22:15

Էպիկենտրոն 22.11.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 22 Նոյեմբերի 2018 20:15

Անցուդարձ 22.11.2018

Published in Անցուդարձ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը տևել է ավելի քան 2 ժամ: «Խնդիրը դրվում է հստակ՝ այս պահից հսկողության տակ առնել ոռոգման ողջ համակարգը, և գյուղատնտեսության սեզոնի սկզբից կանխատեսելի ներկայացնել մեր ամբողջ գործողությունների գրաֆիկը, ճանապարհային քարտեզը՝ մինչև ոռոգման սեզոնի փակման օրը», - գործադիրի նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որն այսօրվանից պետք է զբաղվի ոռոգման սեզոնի հարցերով: Կառավարությունը նիստում նաև սահմանել է պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը: Գործադիրի որոշմամբ ավելացվել են փոխհատուցման չափերը՝ հաշվի առնելով զինծառայողների դժգոհությունները, նաև շահագրգիռ մարմինների առաջարկությունները:

Զինված ՈՒժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպել է Շիրակի պետական համալսարանի ուսանողադասախոսական կազմի հետ,զրուցել երիտասարդության հետ բանակում մարտական ոգին բարձր պահելու, և հասարակությանն ավելի իրազեկ դարձնելու զինված ուժերում առկա իրավիճակի ու խնդիրների մասին:

Հարուստներն ավելի կհարստանան, աղքատները` ավելի կաղքատանան: Կառավարության ներկայացրած հարկային բարեփոխումների փաթեթի մասին այս կարծիքն է հայտնել տնտեսագտեն Սուրեն Պարսյանը: Նրա խոսքով փաթեթն ուղղված է մի շարք խնդիրների լուծմանը, բայց դրանում առկա որոշ կետեր պետք է վերանայվեն: Մեծ աղմուկ բարձրացրած տրանսֆերտներից հարկեր գանձելու գաղափարն էլ, թեև սառեցվել է, բայց, ըստ տնտեսագետի, շուտով կակտիվանա: 

Հինգշաբթի, 22 Նոյեմբերի 2018 19:26

Dr. Դավիթ 22.11.2018

Published in Dr. Դավիթ

 Մշակույթի նախարարի պաշտոնակատարն ամփոփել է գործունեության կես տարին: Լիլիթ Մակունցը անդրադարձել է աղմուկ հանած հարցին, թե ինչն էր պատճառը, որ բալետի երիտասարդ արտիստ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը օպերայի շենքում չի կազմակերպվել: Մակունցը խոսել է նաեւ մշակութային նորությունների ու Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ իր հարաբերությունների մասին: Իրենք հանդիպում են, քննարկում անելիքները եւ ունեն գործնական հարաբերություններ:

Կա երեք կարևոր դրդապատճառ, որոնց  համար ՕԵԿ-ը մասնակցելու է խորհրդարանի արտահերթ ընտրությանը:   Ամենակարևոր դրդապատճառը հեղափոխության արդյունքների   կապիտալիզացիան է, իսկ արտահերթ ընտրությունը դրա լավագույն տարբերակն է,- այսօր ասել է Օրինաց Երկիր կուսակցության նախագահը: Արթուր Բաղդասարյանը ընգծել է.   հեղափոխության  առաջին օրից  ՕԵԿ-ը իր  չափով զորակցել ու սատարել  է  հեղափոխական գործընթացներին,  քանի որ այն հնարավորություն  է տվել  երկիրը տանել նոր զարգացումների ճանապարհով: Արթուր Բաղդասարյանը  ներկայացրել է նաև դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանի ընտրությանը  ՕԵԿ-ի  կարգախոսը: 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։