×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի 2018

Մենք ասում ենք, որ Հայաստանն այլևս աղքատության երկիր չէ, հարստության երկիր է, մենք հնարավորություն ենք ստեղծելու, որ Հայաստանի քաղաքացին հարստանա և հարստացնի,- Արագածոտնի մարզ աշխատանքային այցի ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հանդիպել է համայնքապետերի հետ, խոսել կառավարության առաջիկա անելիքներից: Քաղաքական այս հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը,-արդեն մարզի բնակիչների հետ հանդիպմանը նշել է վարչապետի պաշտոնակատարը: Մենք այլևս ձեռք ենք բերելու նոր նվաճումներ, և դրա համար հարկավոր է, որ դուք, ձեզանից յուրաքանչյուրը գիտակցեք ձեր ուժը, հզորությունը: 

Այս պահին հստակ չէ՝ գազի գինը կնվազի, թե ոչ,- անցնող վեց ամիսն ամփոփելով՝ հայտարարել է  էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը: Գարեգին Բաղրամյանը հայտնել է, որ աշխատանքային խումբը բանակցություններ է վարում գնի վերանայման շուրջ: Իսկ միջազգային փորձագետների խումբն Ամուլսարի հանքում ուսումնասիրությունների վերլուծություն է անում, երկու-երեք ամսից հստակ կլինի՝ բնապահպանական խախտումներ եղել են, թե ոչ: Ընդերքօգտագործող 128 ընկերության ապառքների մասով զգուշացումներ են եղել, հարյուր միլիոն դրամից ավելի վերականգնվել է, պարտավորությունները չկատարելու համար դադարեցվել են մի քանի ընկերության ընդերքի օգտագործման թույլտվությունները:

Այսօր արձակված ԱԺ-ն առաջին ընթերցմամբ  ընդունել է նախագահի  և  վարչապետի նստավայրերը փոխելու մասին օրինագիծը:  Այսօր վերսկսվել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է նախագծի վերջնական տարբերակն ու ամփոփաթերթում ներառված առաջարկությունները: ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ պետական բյուջեն պետք է արտահայտի հետհեղափոխական շրջանի սպասումները: 2019 թվականի ֆինանսական հիմնական փաստաթուղթը քվեարկության կդրվի նոյեմբերի 22-ին:

Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքրը դառնում է միջին, միջինը՝ խոշոր. Հայաստանում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հավաքին ներկա է եղել նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը հայտարարել է, որ  Հայաստանում հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարն աշխարհում աննկատ չի մնում: Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ սպասվող ներդրումների շնորհիվ արդեն մյուս տարի Հայաստանը տնտեսական առումով բոլորովին նոր կարգավիճակ կունենա: 

Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի 2018 17:14

Մուլտիկնիկ 21.10.2018

Published in Մուլտիկնիկ
Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի 2018 17:13

Անցուդարձ 21.11.2018

Published in Անցուդարձ
Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի 2018 17:13

Էպիկենտրոն 21.11.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։