Items filtered by date: Ուրբաթ, 12 Հոկտեմբերի 2018

Վարչապետի՝ Բաղրամյան 26ի նստավայրում տեղի է ունեցել մեկնարկել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի դիմավորման արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների վարչապետների նեղ կազմով հանդիպումը: Քննարկվել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: «Հայաստանի ժողովրդավարական գործընթացները պատիվ են բերում ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին», - ասել է Ջասթին Թրյուդոն և նշել, որ Կանադան պատրաստ է օժանդակել Հայաստանին տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով: Ջասթին Թրյուդոն Կանադայի առաջին վարչապետն է, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:

 

Մարալիկում արդեն երկրորդ շաբաթն է, ինչ կրքերը չեն չեն խաղաղվում:Շիրակի մարզի 17 համայնքի բնակիչները շարունակում են բողոքի ակցիաները՝ պահանջելով 14 տարի Անի համայնքը ղեկավարող ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի հրաժարականը: Նրան այսօր վերջապես հաջողվել է մուտք գործել համայքապետարանի շենք, որը բնակիչները 10-ը օր շարունակ փակ էին պահել՝ թույլ չտալով համայնքի ղեկավարին և աշխատակիցներին մուտք գործել շենք: Այսօր Մարալիկում է եղել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Ի՞նչ հանգուցալուծում է ստացել խնդիրը և եկե՞լ են արդյոք կողմերը համաձայնության:

Ֆրանկոֆոն կանայք վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ շրջել են երևանյան թանգարաներում, եղել Երվանդ Քոչարի թանգարանում, որտեղ գրառում են արել Պատվավոր հյուրերի մատյանում, ապա այցելել Գաֆեսչյան կենտրոն, զբոսնել Երևանում ու լուսանկարվել մայրաքաղաքի բնակիչների հետ: Նրանք անկեղծացել են, որ հիացած են Հայաստանով ու այստեղից հեռանում են ջերմ տպավորություններով:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը գործող կազմով թերևս վերջին աշխատանքային շաբաթն է անցկացրել Ստրասբուրգում: Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի շահը ներկայացնող պատգամավորական խմբի աշխատանքը գնահատում է բավական արդյունավետ: Պատվիրակությանը վերջին օրերին հաջողվել է չեզոքացնել կարևոր երկու նախագծերում նախապես տեղ գտած հակահայկական ձևակերպումները: Այդ աշխատանքի շնորհիվ այսուհետ Եվրոպայի Խորհրդի, ՄԱԿ-ի և մի քանի այլ միջազգային կառույցների իրավապաշտպան մանդատ ունեցող կազմակերպություններն իրավունք կունենան մուտք գործել Արցախ և սկսել աշխատել Արցախի դե-ֆակտո իշխանության հետ:

Ուրբաթ, 12 Հոկտեմբերի 2018 11:08

Հայկական ուրբաթ 12.10.2018

Ուրբաթ, 12 Հոկտեմբերի 2018 11:07

Էպիկենտրոն 12.10.2018

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 12 Հոկտեմբերի 2018 08:55

Անցուդարձ 12.10.2018

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։