Items filtered by date: Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018
Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018 23:40

Ուրվագիծ 24.01.2018

Published in Ուրվագիծ
Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018 23:22

Էպիկենտրոն 24.01.2018

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018 22:20

Անցում Դուլյանի հետ 24.01.2018

Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018 20:20

Անցուդարձ 24.01.2018

Published in Անցուդարձ
Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018 13:30

Կենտրոնի առավոտը 24.01.2018

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ սոցիալական լարվածության մասին խոսել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Իր զեկույցում պատգամավորն անդրադարձել է Եվրոպայի և աշխարհի տարբեր երկրների աշխատուժի խնդիրներին: Մեկ բան ակնհայտ է. առավել մեծ եկամուտ ունեցողներից պետք է ավելի շատ եկամտահարկ պահել պետական բյուջե հօգուտ ավելի նվազ եկամուտ ունեցողների: Սակայն դա ևս մինչև վերջ արդարացի չէ,- ասել է Միքայել Մելքումյանը:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել են Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները թեմայով խորհրդարանական լսումներ: Պետության տնտեսական քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել զեկույցներում, և պատասխանել լսումներին ներկա պատգամավորների և հասրակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահ Մակրոնը նշել է, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում գործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո: Ֆրանսիայի նախագահը գործընկերոջից հետաքրքրվել է նաև ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի մասին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը կարևոր են համարել հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը, տնտեսական ոլորտում գործակցության ակտիվացումը: Անդրադառնալով Հայաստանում այս տարի անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է և հնարավորինս կաջակցի գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը և նշել, որ մեծ նշանակություն է տալիս այդ կարևոր իրադարձությանը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։