Items filtered by date: Ուրբաթ, 19 Հունվարի 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին,  2018 թվականի անելիքին: Նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ նախարարությունը հանրության բարեկեցության բարձրացմանը միտված քաղաքականության շրջանակում իրականացրել է մակրոմիջավայրի՝ հարկաբյուջետային քաղաքականության բարելավում և միկրոմիջավայրի՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը:

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով պետական մրցանակների արժանացած անձանց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցանակները հանձնելուց հետո Նախագահ Սարգսյանը շնորհավորական խոսք է հղել մրցանակակիրներին:

 Արդեն պարզ է թեկնածուներից  2-ի անունը: Հայաստանի հանարապետական կուսակցությունը նախագահի աթոռին է տեսնում երկար տարիներ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանին՝ Արմեն Սարգսյանին: Ընդդիմադիր Ելք խմբակցությունն էլ ունի   նախագահի իր թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը, որը  Հանրապետություն կուսակցության անդամ է ու  պատգամավոր: Նախագահի թեկնածուների կենսագրության ուշագրավ դրվագները:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է  Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրած Արմեն Սարգսյանի հետ: Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումը ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, Նախագահի համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցությանն իր առաջարկած թեկնածուն: Արմեն Սարգսյանն էլ վստահեցրել է, որ եթե քաղաքական ուժերինաև հանրության լայն շրջանակների հետ իր հանդիպումներից հետո որոշում կայացնի ընդունել առաջարկը, կփորձի պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականություններն ու արդարացնել այդ մեծ վստահությունը:

Ծովի մակերևույթից 1841 մետր բարձրության վրա գտնվող Ծաղկաձոր քաղաքը վաղուց արդեն դարձել է  հայկական զբոսաշրջության այցեքարտը, իսկ ահա Ծաղկաձորի ճոպանուղին ոչ միայն հնարավորություն է տալիս հիանալ բնության գեղեցկությամբ այլև լայն հնարավորություն է ընձեռում ձմեռային մարզաձևերի սիրահարների համար: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի  ներդրումների շնորհիվ այս տարվանից ճոպանուղին  մեր հայրենակիցներին ու զբոսաշրջիկներին  ներկայանում է նորովի:

Ուրբաթ, 19 Հունվարի 2018 17:13

Հայկական ուրբաթ 19.01.2018

Ուրբաթ, 19 Հունվարի 2018 11:09

Անցուդարձ 19.01.2018

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 19 Հունվարի 2018 11:08

Էպիկենտրոն 19.01.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։