Items filtered by date: Հինգշաբթի, 18 Հունվարի 2018
Հինգշաբթի, 18 Հունվարի 2018 23:22

Էպիկենտրոն 18.01.2018

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 18 Հունվարի 2018 20:20

Անցուդարձ 18.01.2018

Published in Անցուդարձ

Մեր հայրենակիցներից շատերը հեշտությամբ խաբվում է համացանցու կամ բջջայիներում ներբեռնելու առաջարկվող հավելվածներից ու ընկնում ցանցային հակերների թակարդը: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է ինչ է մեդիագրագիտությունը, ինչպես կարելի է այն սերտել՝ գոնե տարրական մակարդակով, և ինչպես կարելի է խուսափել համացանցի մեքենայություններից: Մանրամասները դիտեք տեսանյութում:

Հրանտ Դինքը պայքարում էր Հայաստանի և Թուրքիայի հարաբերության բարելավման և Թուրքիայի ժողովրդավարացման համար: Ակոս թերթի նախկին աշխատակից, թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը անդրադառնալով Հրանտ Դինքի և Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի միջև արվող համեմատություններին՝ ասել է, որ Գարո Փայլանի գործունեությունը շատ տարբերվում է Հրանտ Դինքի գործունեությունից: Ակոսի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը Էպիկենտրոնի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ հունվարի 19-ին Ստամբուլի ժամանակով 15:05-ին Հրանտ Դինքի սպանության վայրում տեղի կունենա ոգեկոչման և բողոքի ցույց:

Հայաստանի Ֆրանսիական համալսարանում կբացվի նախապատրաստական ավագ դպրոց և ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումանը: Լաքոտը շեշտել է, որ հանդիպումը Կրակովում սպասված է և ցանկալի: Դեսպանի ուշադրության կենտրոնում է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որը կանցկացվի Հայատանում՝ աշնանը:

Ելք դաշինքի հունվարի 19-ին կայանալիք Ոչ թանկացումներին կարգախոսով երթը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կարծիքով քաղաքական օրակարգում չէ և պահանջը քաղաքական չէ: Այդ պատճառով որևէ քաղաքական ուժ չմիացավ դաշինքի նախաձեռնած թանկացումների դեմ պայքարին: Այս նախաձեռնությամբ Ելքը ավելի շատ իր PR-ն է անում և ցանկանում է ցույց տալ, որ ընդդիմադիր դաշտում խաղի կանոնները թելադրողը ինքն է, -ասել է նախկին պատգամավորը: Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով էլ Ելքի նախաձեռնած սոցիալական ուղղվածությամբ երթը կարող է ընդլայնվել և վերածվել քաղաքական պահանջի: Մանրամասները իմ գործընկերոջ ներկայացրած տեսանյութում:

Կայացել է հասարակական տրանսպորտի բարեփոխման մասնագիտական խմբի այս տարվա առաջին նիստը, որտեղ ներկայացվել է Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը: Հանդիպման ընթացքում քննարկել են գազի գնի բարձրացման վերաբերյալ երթուղայինների վարորդների բողոքը։ Ներկա են եղել նաև վարորդները:

Կառավարության նիստի որոշմամբ կկարգավորվեն բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները : Օրենքների նախագծերի ընդունման շնորհիվ ակնկալվում է բազմազավակության խրախուսումը` բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի և երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացմամբ:

Հինգշաբթի, 18 Հունվարի 2018 13:30

Կենտրոնի առավոտը 18.01.2018

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։