Items filtered by date: Չորեքշաբթի, 17 Հունվարի 2018
Չորեքշաբթի, 17 Հունվարի 2018 23:12

Անցում Դուլյանի հետ 17.01.2018

Չորեքշաբթի, 17 Հունվարի 2018 22:15

Էպիկենտրոն 17.01.2018

Published in Էպիկենտրոն

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցը վերաբերել է գնաճին: Պատգամավորը գների բարձրացումը  որակել է  անկառավարելի, որն այնքան է լրջացել, որ խորհրդակցություններ են կազմակերպվել, նաև ԱԺ-ում հրավիրվել են լսումներ: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ  գնաճի վերաբերյալ հարցը եւս մեկ անգամ է բարձրացրել, երբ կառավարության անդամները հստակ պատասխան չեն տվել:  Ամենաթեժ քննարկումներով խորհրդարանի պատգամավորը ավարտել են հերթական քառօրյան:

  Անցած  տարի Ազգային գրապալատը միացվեց Ազգային գրադարանին և ամբողջ գույքը  և գրապալատի աշխատակիցները տեղափոխվեցին: 2018 թվականը նույնպես հագեցած տարի է լինելու գրադարանի համար: Ամփոփելով 2017 թվականը և ներկայացնելով այս տարվա անելիքները նշել է ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

Հանրային խորհուրդը չի կորցնում լավատեսությունը, որ Երևանում հնարավոր է  մետրոպոլիտենի զարգացումը: Խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը իրատեսական է համարում Աջափնյակ կայարանի շահագործումը: Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2017 –ին քննարկված հանրային առավել մեծ նշանակության հարցերին է անդրադարձել Վազգեն Սաֆարյանը:                                                                                               

Տարեսկզբին ուժի մեջ մտած «Հարկային նոր օրենսգիրքը» կհարվածի առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, մտահոգված է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների  ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով՝  նոր օրենսգրքի նախատեսված եկամտահարկի ավելացումը «սպիտակ դաշտում» և բարձր աշխատավարձով աշխատողների համար կտրուկ բարձրանում է, իսկ դրանք հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետներն են:

Նախագահ Սերժ Սարգսյանը  հանդիպել է  Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ: Հանրապետության նախագահը անցած ութ տարում իրականացրած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին և բոլոր այն անձանց, որոնք շահագրգռված են ոլորտի զարգացմամբ:

Ոստիկանությունն այսօր Ազգային Ժողովին է ներկայացրել օրենսդրական մի նախագիծ, որը ոստիկաններին իրավունք է տալու հանցագործությունները կանխելիս օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող սարքեր, որոնք տեղադրվելու են հանրային վայրերում: Կհստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները,- խորհրդարանում հայտարարել է փոխոստիկանապետը:  Ներկայացված նախագիծը ընդդիմադիր պատգամավորները համարել են միջամտություն մարդու անձնական կյանքի հարգանքի իրավունքին, Հայաստանը ոստիկանական երկիր դարձնելու, քաղաքական հաշվեհարդարների, մարդկանց ճնշելու և նրանց դեմ կոմպրոմատներ հավաքելու փորձ: Ներկայացված նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի:

Չորեքշաբթի, 17 Հունվարի 2018 11:14

Կենտրոնի առավոտը 17.01.2018

Չորեքշաբթի, 17 Հունվարի 2018 11:14

Անցուդարձ 17.01.2018

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։