Items filtered by date: Ուրբաթ, 12 Հունվարի 2018
Ուրբաթ, 12 Հունվարի 2018 23:22

Էպիկենտրոն 12.01.2018

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 12 Հունվարի 2018 20:20

Անցուդարձ 12.01.2018

Published in Անցուդարձ

39 արշավախումբ, որտեղ հայ հնագետների հետ աշխատել են մասնագետներ ամենատարբեր երկրներից: Վերջին տարիներին նրանց է միացել Ճապոնիայի Տոկայի համալսարանի դոկտոր Մակոտո Արիմուրայը: 2017 թվականի ընթացքում կատարած աշխատանքն է ամփոփել հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Ըստ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի՝ թանկացումները բնավ էլ անսպասելի չէին. 2017թ. ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխություններն արդեն ծրագրում էին որոշակի ապրանքների գների բարձրացում՝ ծխախոտի, խմիչքի, բենզինի և այլն: Ըստ տնտեսագետի գնաճի խնդիրը քաղաքականացնելն անտեղի է. միտինգներով, ցույցերով պայքարելը նման է Դոնկիխոտի պայքարին:

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ թեև պարբերաբար հանդիպում է ունենում ԱԺ նախագահի, այլ պատգամավորների հետ, սակայն այս ձևաչափով հանդիպումն աննախադեպ է և նպատակ ունի առավելապես կենտրոնանալու Սահմանադրության փոփոխությունից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում իրականացվելիք մեծ ծավալի աշխատանքի, բոլորին հուզող արդիական մի քանի հարցերի վրա: Խորհրդարանի նախագահը, նրա տեղակալները և հանդիպմանը ներկա մյուս պատգամավորները` Ծառուկյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները քննարկման ժամանակ իրենց տեսակետներն ու առաջարկություններն են ներկայացրել Հանրապետության Նախագահի կողմից կարևոր համարված խնդիրների և առաջիկա անելիքների, խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ԱԺ-ի աշխատանքի առաջնահերթ ուղղությունների, առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: Խորհրդարանականները համակարծիք են եղել, որ պետության համար կարևորագույն հարցերում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը մշտապես ցուցաբերել են միասնականություն և համախմբել են ուժերը ինչպես միջազգային խորհրդարանական կառույցներում աշխատանքի ժամանակ, այնպես էլ երկրի պաշտպանությանը, անվտանգությանը վերաբերող հարցերում: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԱԺ 6-րդ գումարման ընթացքում խորհրդարանի իրականացրած աշխատանքի մասին` միաժամանակ ընդգծելով, որ չպետք է բավարարվել արվածով, այլ անհրաժեշտ է պահպանել աշխատանքի տեմպը, որպեսզի բոլոր խնդիրներին ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տրվեն:

Ոլորտի մասնագետները կարծում են, որ մեր երկրում հանգտանալու համար ամենևին պարտադիր չէ հարուստ լինել: Ներգնա տուր օպերատորները բավականին լայն առաջարկ ունեն մատչելիության առումով: Իսկ օրերս Վրաստանը հրապարակեց թվեր, որում ասվում էր, որ այդ երկիր ամենաշատ այցելած զբոսաշջիկները եղել են հայերը` ավելի քան 1մլն 700 հազար: Դա ամենևին էլ մատչելիության խնդիր չէ, հյուրընալությունը լինում է փոխադարձ` բացատրեց զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։