×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017

Ջեռուցման սեզոնով պայմանավորված օրակարգային են դառնում անվտանգության պահպանման խնդիրները, ավելանում է շմոլ գազից թունավորումների թիվը: Գազի սպառման համակարգերի օգտագործման անվտանգության մակարդակի բարձրացումն ապահովելունաև կենցաղում հնարավոր պատահարների կանխարգելման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարբերաբար զգուշացնում է  բաժանորդներին:

Ֆերմերները դեմ չեն ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, բայց փորձը ցույց է տալիս, որ խորհրդատվությամբ զբաղվում են մարդիկ, որոնք շատ քիչ պատկերացում ունեն դրա մասին:

Սեպտեմբերի 21-ին Հայաստան ժամանած թուրք մտավորականները մեկնել էին նաև Արցախի Հանրապետություն: Ադրբեջանի արձագանքը չի ուշացել: Նրանք Թուրքիայից պահանջել են մտավորականներին հանձնել Ադրբեջանին դավաճանության մեղադրանքով: Նրանց նաև սպառնում է հայտնի սև ցուցակում   հայտնվելը: «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության հիմնադիր Արագած Ախոյանը կապվել է մտավորականներից մեկի հետ: Նա հայ գործընկերոջը հայտնել է, որ իրենց հանձնելու Ադրբեջանի պահանջը Թուրքիան չի բավարարել: Բայց թուրքական դատախազությունը հայտարարել է, որ շուտով դատավարություն կսկսի Հայաստան ժամանած լրագրողների դեմ: Նրանք առայժմ սպասում են  դատախազության վճռին:

Նոյեմբերի 29-ին Կիևում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ընդունած հակահայկական ձևակերպումներ պարունակող հռչակագիրը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Արցախի հակամարտության կարգավորման վրա, - այսօր Երևանում հայտարարել են ՍԾՏՀ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամները: Ուկրաինայից վերադարձած պատգամավորներն այսօր նախ բացատրել են ՏՆՏԵՍԱԿԱՆ կառույցի ընդունեած ՔԱՂԱՔԱԿԱՆ փաստաթղթի անընդունելիությունը, նաև ուշագրավ մանրամասներ են ներկայացրել թուրքիա-ադրբեջան-ուկրաինա-վրաստան-մոլդովա հնգյակի ծածուկ գործողությունների վերաբերյալ: Երևանում ընդունելով  Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին՝ Հայաստանի ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը նշել է որ ՍԾՏՀ ԽՎ վեհաժողովի շրջանակում կազմակերպության կանոնադրությանը և սկզբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են և հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։

Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 16:56

Մուլտիկնիկ 04.12.2017

Published in Մուլտիկնիկ
Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 16:54

Էպիկենտրոն 04.12.2017

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 16:54

Անցուդարձ 04.12.2017

Published in Անցուդարձ

Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում դեկտեմբերի 2-ին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի գործակցության ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի անցկացրած զորավարժությունը, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին, մասնակցել զորանոցի բացմանը:

Կենդանի հերոսի օրագիրն այս անգամ կպատմի ապրիլի քառօրյա պատերազմի մասնակից իսկական հերոս՝ Նարեկ Մալխասյանի մասին: Ապրիլի քառօրյա   պատերազմի ժամանակ  ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանը, հակատանկային նռնականետով  խփել էր   Ջաբրայիլի ուղղությամբ ներխուժած  ադրբեջանական ուղղաթիռըԲացառիկ ռազմական սխրանք, որը զարմանք էր պատճառել  ոչ միայն հայ, այլ միջազգային ռազմական փորձագետներին ու դեռ շատ երկար  կխոսեն դրա մասինՃիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվեցի և իմ փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրը. կատարած սխրանքը  այսպես է ներկայացնում   ՆարեկըՑուցաբերած բացառիկ խիզախության ու սխրագորության համար  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  Նարեկ Մալխասյանին  պարգևատրել է   Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանովԱրցախի նախագահ Բակո Սահակյանը Արիության համար մեդալով: Քառօրյա պատերազմի մերօրյա հերոսը այժմ պայմանագրային զինծառայող է և ուսանող:

Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 13:38

Ինչպես են գյուղերում պատրաստվել ձմռանը

Հայաստանը խորհրդային տարիներին սպառել է մոտ 3մլրդ խորանարդ մետր գազ: Տարեց տարի թանկացավ կապույտ վառելիքը եւ դրան զուգահեռ նվազեց գազի սպառումը՝ հասնելով մոտ 2.5 մլրդ խորանարդ մետրիԳազի սպառման ծավալի անկման պատճառներն ակնհայտ են, չկան արդյունաբերական նախկին հզորությունները, բնակչության համար թանկ է գազի գինը: 2018-ին գազի թանկացում չի նախատեսվում, դա գրեթե եզակի դեպք կարելի է համարել, որովհետեւ վերջին տարիներին Կառավարությունը կամ ինչ որ կերպ կոմպեսացնում է գազի թանկացումը կամ էլ ուղղակի այդ բեռը թողնում է վճարունակ քաղաքացիների վրա:Հիմա գրեթե գազիֆիկացված է ամբողջ Հայաստանը, ամենահեռու գյուղերին անգամ հասանելի է գազը, սակայն ցրտաշունչ ձմռանը հատկապես գյուղաբնակները ստիպված են այլընտրանք գտնել գազին: Գյուղացիների կրեատիվ մոտեցումները վերջին 100 տարում գրեթե չեն փոխվել ու կրկին զարկ են տալիս ավանդական, փորձված ու ապահով մեթոդին՝ գյուղերում անփոխարինելի է մնացել աթարը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։