Items filtered by date: Չորեքշաբթի, 25 Հունվարի 2017
Չորեքշաբթի, 25 Հունվարի 2017 22:10

Էպիկենտրոն 25.01.2017

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 25 Հունվարի 2017 21:18

Երանի, Սերիա 219

Published in Երանի
Չորեքշաբթի, 25 Հունվարի 2017 20:45

Վտանգավոր խաղեր 253-րդ մաս

Հայաստանի նոր ձևավորվելիք խորհրդարանում պառլամենտական մեծամասնությունը լինելու է Ծառուկյանի շուրջ ձևավորված դաշինքը, - այսօր հայտարարել է Ազգային Համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նա անդրադարձել է ներքաղաքական վերջին իրադարձություններին և ասել, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հանրապետական կուսակցությունից դուրս գալը նշանակում է, որ իշխանական բուրգը փլվում է:

Արևի ու ջերմության թեման կազմում է ոչ միայն արդեն մեկ ամիս արևի երես չտեսնող երևանցիների խոսակցության մասը, այլև «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների  առանցքային թեման է: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի  ու «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի կազմակերպած միջոցառումների մեջ կենտրոնական դեր ունի արևային էլէկտրաէներգիայի ոլորտում ներդրողների համաժողովը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև շրջել եռօրյա ցուցահանդեսի տաղավարներում:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել Մասունք ազգագրական երգի-պարի  համույթի հիմնադրման 30 և վերականգնման 5 ամյակին նվիրված համերգ: Ազգագրական երգի-պարի համույթին նվիրված հոբելյանական համերգի  աջակիցը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն է: Կարևոր համարելով ազգային երգի-պարի պահպանումն ու սերունդներին փոխանցումը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը շարունակական աջակցություն է ցուցաբերում ֆինանսավորելով բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարարը, Ռոզա Ծառուկյանը և ազգային երգի ու պարի պահպանման գործում մեծ ներդրում ունեցող մարդիկ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել հերթական ապակառուցողական հայտարարությամբ: Նա ասել է՝ Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում ստեղծել հայկական երկրորդ պետություն։ Լեռնային Ղարաբաղին երբեք չի շնորհվի անկախություն։ Պետք չէ սպասել դրան: Հակառակորդ պետության առաջանորդի  հայտարարությունը մեկնաբանել են Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը եւ Ռազմինֆո մասնագիտացված կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը: Նրանք ընդգծել են՝ Իլհամ Ալեւն առաջին անգամ չէ անում հայտարարություն, որը հակասում է բանակցային գործընթացին: Ներկայացնում է Արամ Արարատյանը: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։