Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան 11- րդ դպրոցի տնօրենի անօրինություններն ու ապշեցնող պատմությունները միակը չեն: Դպրոցների զգալի մասում կարելի է հանդիպել այդպիսի երևույթների: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ , կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը խնդրի լուծումը համարում է համակարգի փոփոխությունը: Իսկ մինչև այդ 11-րդ դպրոցի աշակերտների ծնողներն ու որոշ ուսուցիչներ դիմել են Երևանի քաղաքապետին՝ անվստահություն հայտնելով դպրոցի կառավարման խորհրդին: