Ջեռուցման սեզոնով պայմանավորված օրակարգային են դառնում անվտանգության պահպանման խնդիրները, ավելանում է շմոլ գազից թունավորումների թիվը: Գազի սպառման համակարգերի օգտագործման անվտանգության մակարդակի բարձրացումն ապահովելու, նաև կենցաղում հնարավոր պատահարների կանխարգելման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարբերաբար զգուշացնում է բաժանորդներին: