Items filtered by date: Երեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2020
Երեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2020 22:22

Էպիկենտրոն 29.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Հայրենիքի փրկության շարժում»-ն այսօր հերթական երթն է անցկացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից հասել են մինչև Հատուկ քննչական ծառայություն, ներկայացրել իրենց պահանջը: Նրանք հայտարարել են, որ պետք է անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին՝ պետական դավաճանության հոդվածով: Ակցիայի մասնակիցները երթի ընթացքում մի պահ կանգ են առել «Իմ քայլը»-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի տան մոտ: Մանրամասները՝ տեսանյութում:

Երեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2020 20:30

Անցուդարձ 29.12.2020

Published in Անցուդարձ


ԱԺ-ում կայացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևել է մի քանի րոպե: «Հանդիպումը երկար չէր կարող տևել: Այն ինչ ես ասել եմ հրապարակավ, նույնն ասել եմ վարչապետին: Այս իրավիճակից երկիրը հանելու միակ ելքը Փաշինյանի հրաժարականն է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահի խոսքով՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների դեպքում Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:

ԲԴԽ նախագահն ամփոփել է տարին և ներկայացրել 2021թ.-ի անելիքները:«Ժպիտ է առաջացնում այն, որ քաղաքական կոնյունկտուրային չմասնակցելու դատավորներին ուղղված իմ կոչը դիտվում է որպես քաղաքական»,-ասել է Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով «վնգստացող» դատավորների և պրոֆեսիոնալների վերաբերյալ իր հայտնի հայտարարությանը: Վարդազարյանը նաև չի համաձայել վարչապետի այն գնահատականին,թե դատական համակարգը Հայաստանում փսեվդոէլիտայի մաս է կազմում:

Ազգային ժողովը դադարեցրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր: Որոշման նախագծին կողմ է քվեարկել 78, դեմ՝ 4 պատգամավոր, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: ԲՀԿ-ն, ինչպես, նախօրեին հայտարարել էր, չի մասնակցել նիստին: Խմբակցությունն այդ պաշտոնում որևէ այլ թեկնածուի չի առաջադրելու: Նաիրա Զոհրաբյանը, լրագրողների հետ կարճ ճեպազրույցում, կատարվածը համարել է սահմանադրական հանցագործություն:

Մոսկվայի միջնորդությամբ վերականգնվել է խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ ամփոփելով տարին: Միևնույն ժամանակ ռուսական խաղաղապահ զորախումբը Ստեփանակերտի եւ Մարտակերտի զորավարժարաններում սկսել է մարտական վարժանքները: Ռուս զինվորականները Ամանորին ընդառաջ արցախցի դպրոցականներին ուսապարկեր, գրենական պիտույքներ ու քաղցրավենիք են նվիրել:

Հայ զինվորը հայրենասիրության ամենավառ օրինակն է: Ապացույցն Արցախյան վերջին պատերազմի ընթացքում մեր տղաների ցուցաբերած անձնվեր ծառայությունն էր հայրենիքին: Ռազմաճակատի ամենաթեժ գոտիներում հայրենիքի փրկության համար անմահացած հայորդիների շարքը համալրել է նաև հայոց բանակի զինվոր Գարիկ Ավետիսյանը:

«Մուլտի Վելնես» մարզաառողջարանային համալիրի լողի առաջնությանը մասնակցել են կենտրոնում մարզումների հաճախող մինչև 14 տարեկան երեխաները: Առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է «Մուլտի Վելնես»-ի հավաքականը, որը հետագայում մասնակցելու է նաև այլ մրցաշարերի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։