Items filtered by date: Երկուշաբթի, 21 Դեկտեմբերի 2020

Սյունեցիների բողոքի ակցիան արդյունք տվեց. Նիկոլ Փաշինյանի այցը Գորիս, Կապան, Քաջարան և Մեղրի խափանվել է: Մարզում իրավիճակը վաղ առավոտից լարված է եղել: Վարչապետի այցին ընդառաջ մեծ թվով ոստիկանական ուժեր ավտոբուսներով փակել են Երևան-Գորիս ավտոմայրուղին՝ սյունեցիներին թույլ չտալով բողոքի ակցիա իրականացնել և արգելել վարչապետի մուտքը մարզ: Սյունեցիների ու ոստիկանների միջև տեղի է ունեցել բախում: Ակցիայի մասնակիցները փակել են Գորիս-Տաթև ճանապարհը: Մինչև բողոքի ակցիան՝ բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետը: Ցուցարարները խոստացել են ճանապարհը չբացել, քանի դեռ Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվել:

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզի Սառնակունք և Սիսիան համայնքներում: Նա քաղաքացիներին վստահեցրել է, որ սահմանազատումից հետո անվտանգության խնդիրներ չեն լինելու: Վարչապետը ծաղիկներ է դրել Սիսիանի պանթեոնում, այցելել է նաև քաղաքի եկեղեցի, որտեղ քահանան հրաժարվել է սեղմել Փաշինյանի ձեռքը և դուրս է հրավիրել նրան: Սիսիանցիների հետ հանդիպմանը վարչապետն ասել է, որ այսօր պլանավորված էր իր այցը նաև Գորիս, Կապան, Մեղրի, ապա գործարք է առաջարկել Գորիս-Տաթև ճանապարհը փակած քաղաքացիներին:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։