Items filtered by date: Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2020
Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2020 23:00

Էպիկենտրոն 18.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հայրենիքի փրկության շարժման անդամներն այսօր Հիշատակի երթ են անցկացրել: 17 կուսակցությունների ներկայացուցիչներն ու հազարավոր քաղաքացիներ Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով գնացել են Եռաբլուր: Զինվորական Պանթեոնում մատուցվել է հոգեհանգստյան կարգ, որից հետո քաղաքացիները մոմեր են դրել հանուն հայրենիքի ընկած հայորդիների շիրիմներին:

Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2020 22:15

Անցուդարձ 18.12.2020

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2020 19:00

Ձայնային հարված 18.12.2020

Հայաստանի զինված ուժերը այսօր՝ ժամը 17-ի դրությամբ, Ադրբեջանին են հանձնել Կապանի բարձրադիր հենակետերը, «Էպիկենտրոն»-ին հայտնել է Կապանի քաղաքապետը: Գևորգ Փարսյանը նշել է, որ ադրբեջանցիները շուտով կզբաղեցնեն նոր դիրքերը, ինչից հետո Կապանից հարակից գյուղեր տանող և այդ գյուղերը միմյանց հետ կապող բազմաթիվ ճանապարհներ կհայտնվեն Ադրբեջանի կազմում: Վտանգված է նաև Գորիս-Կապան միջպետական ճանապարհը: Քաղաքապետի ու կապանցիների համոզմամբ՝ նորանոր խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանում իշխանափոխության լինի:

Սյունեցիներն այսօր ևս մի քանի ժամ շարունակ փակ են պահել Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը՝ պահանջելով կանխել Սյունիքի բարձրադիր դիրքերի հանձնումը թշնամուն: Ակցիայի մասնակիցները բոլոր սյունեցիներին կոչ են արել միանալ իրենց և պաշտպանել հայրենիքը: Ցուցարարները հայտարարել են, որ թույլ չեն տալու Հայաստանի ողնաշար Սյունիքից որևէ տարածք զիջել Ադրբեջանին: Սահմանամերձ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը կոչ է արել կամավորներին զենք վերցնել՝ գյուղն ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար: Ժամը 16-ից հետո քաղաքացիները դադարեցրել են ակցիան՝ նշելով, որ չեն համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ:

Արցախում հոկտեմբերի սկզբին վիրավորում ստացած ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը շուտով կավարտի բուժումն ու կմեկնի հայրենիք: Նա այսօր հանդիպել է իր հայ գործընկերների հետ: Ըստ Կոտենոկի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը հաղթահարել հնարավոր է միայն հասարակության մեջ առկա պառակտումը վերացնելու և Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման միջոցով: Լրագրողն անդրադարձել է նաև հայ ռազմագերիների խնդրին, խոսել Բաքվի տիրապետության տակ անցած հուշարձանների պահպանության խնդրի մասին:

ԱՊՀ երկրների ղեկավարները տեսակապով մասնակցել են խորհրդի հերթական նիստին: Նիկոլ Փաշինյանը նիստին չի մասնակցել՝ հոր հուղարկավորության պատճառով: Ադրբեջանի նախագահը, շեղվելով օրակարգից, խոսել է Արցախի մասին: Ալիևն ասել է նաև, որ Հայաստանի սահմանների հետ կապված ծրագրեր չեն ունեցել և հիմա էլ չունեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ արցախյան պատերազմը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչական վտանգի տարածման ռիսկը:

Շիրակի մարզում կրկին փակվել են մի քանի ավտոճանապարհներ: Քաղաքացիներն այսօր ևս փողոց են դուրս եկել Արցախում գերեվարված իրենց հարազատների մասին որևէ լուր իմանալու ակնկալիքով: Շիրակցիները հանդիպել են մարզպետի և Շիրակի զինվորական կոմիսարի հետ, սակայն դեռևս որևէ բավարարող պատասխան չեն ստացել:

Սյունեցիներն այսօր ևս փակել են Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը՝ պահանջելով կանխել Սյունիքի բարձրադիր դիրքերի հանձնումը թշնամուն: Ակցիայի մասնակիցները բոլոր սյունեցիներին կոչ են արել միանալ իրենց և պաշտպանել հայրենիքը: Ցուցարարները հայտարարել են, որ թույլ չեն տալու Հայաստանի ողնաշար Սյունիքից որևէ տարածք զիջել Ադրբեջանին: Սահմանամերձ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը կոչ է արել կամավորներին զենք վերցնել` գյուղն ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։