Items filtered by date: Հինգշաբթի, 17 Դեկտեմբերի 2020
Հինգշաբթի, 17 Դեկտեմբերի 2020 22:18

Էպիկենտրոն 17.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն


Վարչապետի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած Արժանապատվության հերթական երթը մեկնարկել է Թումոյի այգու մոտից: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարումը ժամ առ ժամ մեծացնում է հայրենիքի անվտանգությանն ուղղված սպառնալիքները: Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները վստահեցրել են,որ թույլ չեն տա երկրում նոր «Մարտի 1»: Շարժման մասնակիցները ներկայացրել են առաջիկա քայլերի հաջորդականությունը՝ պնդելով, որ Փաշինյանը պետք է հեռանա մինչև Ամանոր:

Հինգշաբթի, 17 Դեկտեմբերի 2020 20:30

Անցուդարձ 17.12.2020

Published in Անցուդարձ

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո կողմերը պետք է կանգ առնեն այն դիրքերում, որտեղ այդ պահի դրությամբ եղել են»,- ամենամյա ամփոփիչ ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Արցախյան պատերազմի պատճառներին ու Ղարաբաղի կարգավիճակի հարցին: Կրեմլի ղեկավարը չի բացառել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ավելացման հնարավորությունը՝ հավելելով,սակայն,որ դա հնարավոր է միայն կողմերի համաձայնության դեպքում:

Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները հերթական անգամ հավաքվել են Պաշտպանության նախարարության մոտ: Նրանք պահանջել են կա՛մ երաշխիքներ իրենց որդիների անվտանգության վերաբերյալ, կա՛մ հետագա ծառայություն տալ շարունակելու համար վերադարձնել Հայաստան: Ծնողներին մտահոգում են ադրբեջանական սոցցանցերում վերջին օրերին հայտնված հայ զինծառայողների գերեվարման վերաբերյալ տեսանյութերը: Մի քանի ժամ սպասելուց հետո ծնողներից չորսին հրավիրել են նախարարություն, լսել նրանց պահանջները:

 

Բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարել է, որ իր ձերբակալությունը քաղաքական պատվեր էր: Նա պարզաբանել է, թե ի՞նչ էր անում նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենքի մոտ: ԱԱԾ–ում հարուցված քրեական գործով Այվազյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման համար։ Նա ձերբակալվել էր,այնուհետև ազատ արձակվել, քանի որ դատարանը նրան ձերբակալելու մասին որոշումը ճանաչել էր ոչ իրավաչափ:

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ծավալվող իրադարձությունները վկայում են, որ իրավիճակը կայունանալու փոխարեն ավելի է սրվում: Այս մասին ասված է ԱԱԾ նախկին պաշտոնյաների տարածած համատեղ հայտարարության մեջ: Նրանք նշում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավար անձանց ագրեսիվ հայտարարությունները կարող են իրականություն դառնալ, ինչի արդյունքում պատերազմական գործողությունները կծավալվեն արդեն Հայաստանի տարածքում՝ հանգեցնելով աղետալի հետևանքների ամբողջ տարածաշրջանում: Հայտարարության տեքստի տակ ստորագրած սպաները, որոնց թվում է նաև ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համաբարձումյանը, հանդես են եկել համատեղ կոչով:

Կառավարության այսօրվա նիստը սկսվել է Հայաստանի հարավում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումով: «Սյունիքի ամբողջ երկայնքով սահմանապահ զորքերը տեղակայման աշխատանքներ են իրականացնում»,-ասել է տարածքային կառավարման նախարարը: Փոխվարչապետ Ավինյանն էլ ասել է, որ գերիներին հայրենիք վերադարձնելու համար բանակցությունները շարունակվում են: Սոցապ նախարարը ներկայացրել է պատերազմի հետևանքով տուժած ու վիրավորում ստացած քաղաքացիներին աջակցելու ծրագրերը:

«Էպիկենտրոն»-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետը հայտնել է, որ հրահանգն իջեցվել է ՊՆ-ից, սակայն նախարարը, գտնվելով Սյունիքում, չի այցելել Կապան: Գևորգ Փարսյանը տեղեկացրել է, որ դիրքերը հանձնելուց հետո որոշ գյուղեր տանող ճանապարհների տարբեր հատվածներ լինելու են Ադրբեջանի տարածքում, իսկ Կապանի բնակելի հատվածից թշնամին հեռու է լինելու ընդամենը 1 կմ: Ստեղծված բարդ իրավիճակի պատճառով կապանցիներն այսօր փակել են օդանավակայանի հարակից ճանապարհը և իշխանությունից պարզաբանում պահանջել: Ակցիայի ժամանակ հնչել են կրակոցներ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։