Items filtered by date: Շաբաթ, 12 Դեկտեմբերի 2020
Շաբաթ, 12 Դեկտեմբերի 2020 22:18

Էպիկենտրոն 12.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Վարչապետի հրաժարականի պահանջով այսօր ևս բողոքի ակցիաներ են իրականացվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Մասնակիցները նախ եղել են ոստիկանության կենտրոնական շենքի մոտ՝ հորդորելով ոստիկաններին դադարեցնել բողոքող քաղաքացիների հանդեպ անհամաչափ գործողությունները: Այնուհետև Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվել են դեպի Սորոսի գրասենյակ, որտեղ ակցիա են իրականացրել:

Շաբաթ, 12 Դեկտեմբերի 2020 21:30

Անցուդարձ 12.12.2020

Published in Անցուդարձ

Մեր տեսանյութն արցախյան պատերազմում հերոսի մահով ընկած Դավիթ Արզումանյանի մասին է: Վաշտի հրամանատար, մայոր Արզումանյանը կյանքի 18 տարիներն անցկացրել է զինվորական համազգեստով՝ շարքում: Մեկ տասնյակից ավելի անգամ միայն խաղաղապահ առաքելութուն է իրականացել Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբիայում: Արցախյան պատերազմի մեկնարկից մի քանի օր առաջ էր վերադարձել Աֆղանստանից: Պատերազմը սկսելուն պես Օմարում մարտական առաջադրանք էր ստացել: Այն կատարելու ժամանակ էլ անմահացել է:

Ռուսաստանի ԱԳ նախարարը Իրանի պետական հեռուստաընկերությանն ու ռադիոյին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղի մասին՝ պարզաբանելով,թե ինչու հակամարտությունը կարգավորելիս ուշադրություն չեն դարձրել Թեհրանի հաշտության ծրագրին: Անկարայում էլ Իրանի դեսպանին փոխանցել են,որ Թեհրանի մեղադրանքները հարիր չեն թուրք-իրանական հարաբերությունների մակարդակին: Իսկ ահա Ադրբեջանի նախագահը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներին: Տարածաշրջանային և միջազգային լուրերը՝ Ֆրիդա Ղազարյանի տեսաշարում:

Արցախում տեղեկայված ռուսական դիտակետերը համալրվել են պաշտպանության ու մշտական դիտարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով,- հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն:Համալրվել է նաև բնակության, սննդի պատրաստման ու ընդունման հատվածը: Միևնույն ժամանակ Արցախի բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց բնակավայրեր: Վերականգնվում են կենսական նշանակության ենթակառուցվածքները, մի շարք բնակավայրերում էլ վերսկսվել է ուսումնական գործընթացը: Ամբողջ գործընթացն իրականացվել է ռուս խաղաղապահների վերահսկողությամբ ու մասնակցությամբ:

Գյումրիում այսօր ևս շարունակվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողությունները: Քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը: Երթևեկությունը որոշ ժամանակով պարալիզացվել է: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ բողոքի գործողությունները շարունակելու են այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հեռանա:

Հուշաքարը տեղադրվել է ուղղաթիռի ընկնելու վայրում: Նախաձեռնությունը միջազգային մարդասիրական «Խաղաղություն» հիմնադրամինն է: Հուշաքարի բացման արարողությանը մասնակցել և զոհված օդաչուների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել խորհրդարանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, նաև արտախորհրդարանական ուժերի անդամներ: ԲՀԿ խմբակցության պատգամավորները կուսակցության անունից ծաղկեպսակ են դրել հուշատախտակի մոտ:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։