Items filtered by date: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2020

Դատարանն այսօր որոշել է ազատ արձակել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս որոշման հիմքը Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատացումն է: Ընդ որում, ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու և այլ ծանր հանցագործությունների համար մեղադրվող Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը վերանայելու միջնորդությունը ներկայացրել է մեղադրող դատախազը: Արտահերթ դատական նիստում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Գրիգորյանի մոտ ի հայտ է եկել 3-րդ, 4-րդ աստիճանի սուր սրտային անբավարարություն, և նրա կյանքին վտանգ է սպառնում: Վատառողջ գեներալն ի վիճակի չի եղել ներկայանալ դատարան, իսկ նրա կինը ամուսնու առողջական վիճակի վատթարացման համար մեղադրել է դատախազությանը:

Էջմիածնի ՋՕ ընկերության վարչությունը լուծարելու մասին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որոշումը դարձել է վարչության արդեն նախկին անդամների և ընկերության աշխատակիցների դժգոհության պատճառ: Նրանք բողոքի ակցիա են արել: Աշխատակիցներին և ջրօգտագործողներին է հանդիպել ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը:

Հունվարի 1-ից գործող ՃՈ տուգանքների բալային համակարգի պատճառով բազմաթիվ վարորդներ արդեն հասցրել են զրկվել ամբողջ տարվա համար տրված 9 բալից: Այս խնդրի լուծման հույսով նրանք այսօր փողոց են դուրս եկել: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող վարորդներին են միացել նաև ավտոներկրողները:

Չորեքշաբթի, 15 Հունվարի 2020 18:34

Անցուդարձ 15.01.2020

Published in Անցուդարձ
Չորեքշաբթի, 15 Հունվարի 2020 18:30

Էպիկենտրոն 15.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը կարծում է՝ եթե ուզում ենք որևէ բան անել Հանրապետության հրապարակի տարածքում, պետք է այնպես անել, որ չխաթարվի հրապարակի այսօրվա տեսքը: Հնագետը մանրամասնել է, թե որ փուլում են հրապարակի պատմական շերտի բացման աշխատանքները և ինչ է խնամքով թաղված հաստ շերտի տակ: Պավել Ավետիսյանը կողմ է երկհարկանի Երևան ունենալուն:

«Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն անփոփոխ է՝ խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը»,- ասել է Արցախի ԱԳ նախարարը՝ ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության 2019 թ. գործունեության մանրամասները: Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերն, ըստ Մասիս Մայիլյանի, թույլ կտան մեղմել Ադրբեջանի բանակցային դիրքերը, կնպաստեն Արցախի անվտանգության և տարածաշրջանային կայունության մակարդակի բարձրացմանը: Մայիլյանը, որը մտադիր է մասնակցել Արցախի նախագահի առաջիկա ընտրությանը, տեղեկացրել է, որ արտգործնախարարի պաշտոնից հրաժարական չի տա, քարոզարժավի ժամանակ էլ կլինի արձակուրդում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և վարչապետի դստեր հեռակա երկխոսությանը: Լիլիթ Մակունցը նշել է, որ Մարիամ Փաշինյանը չափահաս քաղաքացի է և իրավունք ունի տարբեր հարցերի վերաբերյալ հայտնելու իր տեսակետը: Արձագանքելով Վանեցյանի հայտարարությանը, թե ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները բխում են հենց երկրի անվտանգությունից՝ Մակունցն ասել է, որ ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունների մասին պիտի խոսեն պատկան մարմինները: Իշխող խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը:

Մագիստրատուրայում սովորող և զուգահեռ աշխատող ուսանողների համար ուսումը կարող է դառնալ անվճար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են եկամտահարկի վերադարձման նոր մեխանիզմ մտցնել: Կառավարությունը բացասական դիրքորոշում է հայտնել նախագծի վերաբերյալ՝ այն որակելով որպես պերմանենտ ծախս: Նախագծի հեղինակները պնդել են՝ դա ոչ թե ծախս է, այլ՝ ներդրում, որը կնպաստի կրթության զարգացմանը, աշխատող քաղաքացիների թվի ավելացմանն ու արտագաղթի նվազեցմանը: Չնայած տարընթերցումներին` առաջարկն ընդունվել է և կընգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարցաքննել են: Նա ներկայացել է Քննչական կոմիտե և 2 ժամ 35 րոպե պատասխանել քննիչների հարցերին: Եղել է 2 հարցաքննություն: Դրանից մեկով Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ: 2-րդ գործով վարչապետը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում ու ձայնագրառումն իրականացնելու և տեսանյութը համացանցում տարածելու հետևանքով իր իրավունքների խախտման, ինչպես նաև գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։