Items filtered by date: Շաբաթ, 07 Սեպտեմբերի 2019
Շաբաթ, 07 Սեպտեմբերի 2019 19:46

Անցուդարձ 07.09.2019

Published in Անցուդարձ
Շաբաթ, 07 Սեպտեմբերի 2019 19:46

Էպիկենտրոն 07.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 07 Սեպտեմբերի 2019 17:46

Նոր սկանդալ Օպերային թատրոնում

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր սկանդալ է հասունացել: Բալետի արտիստները պահանջում են բալետային թատրոնի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի պնդմամբ՝ Արմեն Գրիգորյանը չի տիրապետում շփման կուլտուրային, վատ վարքագիծ ունի ու սխալը սխալի հետևից է թույլ տալիս: Մյուս արտիստներն էլ դժգոհել են, թե իրենց համար 2-րդ տուն դարձած թատրոնի խնդիրը նախ փորձել են լուծել հենց Գրիգորյանի ու մյուս ղեկավարների հետ, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել:

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև այս պահը կալանքի տակ է եղել ապօրինաբար»,-հայտարարել են Քոչարյանի պաշտպանները: Ըստ նրանց՝ ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշմամբ հստակ նշվում է, որ կա օրենսդրական բաց,ինչը հանգեցրել է տարաբնույթ մեկնաբանությունների: Քրեադատավարական օրնսգրքում չկա որևէ կետ, որը կարող է որոշել՝ արդյոք նախագահի գործողությունները բխու՞մ են նրա կարգավիճակից, թե՞ ոչ: Պաշտպաններն այսօր դիմել են նաև ընդհանուր իրավասության դատարան՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար:

2020թ–ից սկսած 3-րդ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները մաքսազերծվելու են ԵԱՏՄ կանոնակարգերին համապատասխան:Հունվարից կտրուկ աճելու են հատկապես հին և օգտագործված ավտոմեքենաների մաքսատուրքերը։ Իրավիճակից դուրս գալու համար ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փոփոխություններ է առաջարկում Հարկային օրենգրքում: Այսօր պատգամավորն այցելել է Նորագավիթի ավտոմաքսատուն, զրուցել ավտոներկրողների հետ, ներկայացրել իր առաջարկները: Ավտոներկրողները ողջունել են պատգամավորի նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել միասին աշխատելու: Նրանք ցանկանում են, որ հարկային արտոնություն տրվի 8-10 տարվա արտադրության ավտոմեքենաներին:

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Երիտասարդական ընտրանին նախապատրաստվում է Ֆինլադիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ պատանիները նախապատրաստվում են Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ճամբարակում տեղադրվել է խաչքար՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ներկա ու նախկին պատգամավորներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ և բազմաթիվ քաղաքացիներ։ ԲՀԿ Ճամբարակի գրասենյակում տեղի է ունեցել ևս երկու կարևոր իրադարձություն։ Տեղի ազատամարտիկներին են փոխանցվել Գագիկ Ծառուկյանի ուղարկած նվերները, կայացել են նաև ԲՀԿ կանանց խորհրդի տարածքային կառույցի ղեկավարի ընտրությունները։

Հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգը չափազանց բազմազան է: Նախկին խորհրդային Հանրապետության հետ մեր երկիրը կապված է ինչպես քաղաքական,տնտեսական և մշակութային,այնպես էլ անձնական ջերմ կապերով: Հայաստան այցելած բելառուսական պատվիրակության անդամները խոստովանել են՚ ոչ ոք այնքան չի նպաստել Հայաստանի և Բելառուսի հարաբերությունների խորացմանը, որքան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկը, Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկն ու պատվիրակության մյուս անդամներն այցելել են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»: Մանրամասները՝ տեսանյութում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։