Մայրաքաղաքից բացի՝ վաղ առավոտից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ավտոմեքենաները շրջել են նաև Հանրապետության մարզերում՝ ծաղիկներ նվիրել, բարեմաղթանքներ ու լավ տրամադրություն հաղորդել տեղացիներին : «Կանանց համար ամենակարևորը ուշադրությունն է», - նշել են մարզաբնակները՝ ընդգծելով, որ մեկ ծաղիկն էլ իր հետ գարուն է բերում:

Նվիրիր սեր ու կստանաս բազմապատիկը: Սիրո և հոգատարության ինքնատիպ այս դրսևորմամբ է, որ հայ կինն իրեն ուշադրության կենտրոնում է զգում: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վաղ առավոտից հանրապետության ամբողջ տարածքում շարունակել է Կանանց միջազգային օրվան նվիրված անակնկալները: Քնքշության և սիրո խորհրդանիշ երփներանգ վարդեր ու գեղեցիկ սեռին ուղղված մեծարանքի խոսքեր. 100-ավոր երիտասարդներ ամբողջ օրվա ընթացքում երջանիկ ակնթարթներ են պարգևել քաղաքամայր Երևանի բոլոր վարչական շրջանների կանանց ու աղջիկներին:

Մեր հերսոները կանայք են, որոնք հաճախ կյանքի դժվարություններին դիմագրավելու համար ստիպված են եղել աշխատել կամ ընտրել մասնագիտություններ, որոնք բնորոշ չեն կանանց: Գաղտնիք չէ, որ հայ կանայք այնքան ուժեղ են, որ կարող են նույնիսկ իրենց փխրուն ուսերի վրա վերցնել մեծ պատասխանատվություն, կատարել տղամարդու աշխատանք ու պատվով դուրս գալ բոլոր փորձություներից: Մեր սիրելի կանանց մասին կարելի է անվերջ խոսել, գեղեցիկ բառեր շռայլել: Տեսանյութը կայացած, ճանաչված ու տղամարդկային մասնագիտություն ունեցող գեղեցիկ կանանց մասին է:
Կանայք՝ կանանց նվիրված տոնի մասին: Ի՞նչ խորհուրդ ունի մարտի ութը տարբեր ոլորտներում հաջողած հայ կանանց համար: Մի հարցում նրանք համակարծիք են՝ կանանց նկատմամբ սերն ու ուշադրությունը պետք է լինի ամբողջ տարվա ընթացքում:
Կանայք քաղաքականության մեջ: Մարտի 8-յան հիշողությունների եւ տոնի կարևորության մասին են խոսել Խորհրդարանի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Նրանց մի մասը տոնը համարում է հերթական մի օր, մի մասն էլ` գարնան խորհրդանիշ: Բայց, ինչպես Պառլամենտի գեղեցկուհիներն են խոստովանել «Էպիկենտրոնի» տեսախցիկի առաջ, Կանանց միջազգային տոնը մեկ օրով նշելը քիչ է, նույնիսկ` մեկ ամիսն է քիչ. կանանց հազիվ հերիք է տարվա 365 օրը: Վոլոդյա Հովսեփյանն է զրուցել տոնի պատգամավոր հերուսուհիների հետ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv