Items filtered by date: Երեքշաբթի, 05 Փետրվարի 2019

«Բանակցային գործընթացում Արցախի բնակիչները պետք է իրենց ներկայացուցիչն ունենան, քանի որ նրանք ինձ իրենց որևէ տեղ ներկայացնելու մանդատ չեն տվել»,- Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպե՞ս է տեսնում Արցախի հակամարտության կարգավորման հարցի լուծումը Հայաստանի վարչապետը, և ի՞նչ են տվել այս ընթացքում Ալիևի հետ ունեցած հանդիպումները: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այս և գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին Deutsche Welle-ի թղթակցին հետաքրքրող հարցերին:

Արշալույս գյուղում արշալույսները չեն խաղաղվում: Գյուղացիները հինգերորդ օրն է` պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը և նրա անվան հետ կապում բազմաթիվ արատավոր գործողություններ: Գյուղացիների խաղաղ ակցիաների ընթացքում երեկ ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ ու բռնություններ են եղել: Զարզանդ Գրիգորյանն, այնուամենայնիվ, հրաժարվել չի պատրաստվում, ավելին, նախապատրաստվում է թեկնածությունն առաջադրել ձմռանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ընտրություններին: Արմավիրի մարզպետարանում գիտեն խնդրի մասին, լսել են երկու կողմին էլ, մարզպետը, սակայն, գյուղապետի լիազորությունները դադարեցնելու իրավասություն չունի:

Երեքշաբթի, 05 Փետրվարի 2019 20:45

Անցուդարձ 05.02.2019

Published in Անցուդարձ

«Արմավիր» քրեկատարողական հիմնարկում շուրջ մեկ շաբաթ հացադուլի մեջ գտնվող կալանավորները դուրս են եկել հացադուլից: Ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանն ու անազատության մեջ գտնվող Անդրանիկ Գևորգյանը հացադուլը դադարեցնելու որոշում են կայացրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպելուց հետո միայն: Մինչ այդ նրանց այցելել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ու Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ դատապարտյալների առողջական վիճակը բավականին լուրջ է: Պատգամավորն այսօր «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ էր այցելել իր գործընկերներ Տիգրան Ստեփանյանի ու Հրանտ Մադաթյանի հետ:

«Արարատցեմենտ» ընկերության կոմերցիոն տնօրենը անհեթեթություն է համարում ոստիկանության՝ երեկ տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ընկերությունը ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղվում և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափում է, ինչի արդյունքում խոշոր չափերով վնաս է հասցվել պետությանը: «Արարատցեմենտ» ընկերության կոմերցիոն տնօրենի խոսքով՝ ոստիկանության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: «Արարատցեմենտը» աշխատում է բացառապես օրենքի դաշտում, փաստաթղթավորված և երբեք չի խուսափել հարկային պարտավորությունները կատարելուց: «Արարատցմենտի» կոմերցիոն տնօրենի խոսքով՝ հաղորդագրության մեջ նշված ֆիզիկական անձի՝ Արտյոմ Զոհրաբյանի վերաբերյալ, ով հանդիսանում է երկու փոխկապակցված ընկերությունների պատասխանատու, «Արարատցեմենտ» ընկերությունը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով դեռ 2018 թ. նոյեմբերին դիմել է ոստիկանություն: «Արարատցեմենտի» կոմերցիոն տնօրենը կետ առ կետ անդրադարձել է ոստիկանության հաղորդագրությունում տեղ գտած տեղեկությանը:

Պատիժը կրելուց հետո ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել: Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 9-ի դատավճռով երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն Արցախում պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել 2019թ. փետրվարի 2-ին: «Էպիկենտրոնի» հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտնել է, որ ադրբեջանցին, օրենքի պահանջին համապատասխան, կրել է իր պատիժն ու դրա ժամկետը լրանալուն պես ազատ արձակվել: Արցախում պատիժ կրելուց հետո ազատ արձակված ադրբեջանցին երրորդ երկիր կտեղափոխվի:

«Դանիայում Հայաստանի դեսպանության միացումը Շվեդիայի դեսպանությանը դիվանագիտական առաքելության բարեփոխումների շրջանակում է իրականացվել»,- լրագրողների հետ հերթական ճեպազրույցում տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա նաև անդրադարձել է հարցին, թե առաջիկայում Բելառուսի նախագահի այց Հայաստան սպավում է, թե ոչ: Մենք երկկողմ օրակարգի տարբեր հարցերի առնչությամբ մշտական կապի մեջ ենք Բելառուսի մեր գործընկերների հետ, և Բելառուսի նախագահը սպասված հյուր է Հայաստանում, նշել է արտգործնախարարության խոսնակը: Ճեպազրույցի առանցքում նաև Արցախի հակամարտության կարգավորման թեման էր:

Երեքշաբթի, 05 Փետրվարի 2019 15:16

Հայ ըմբիշները մեկնեցին Իրան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը այսօր մեկնել է Թեհրան` մասնակցելու Թախտիի գավաթի խաղարկությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնյակ Կուրղինյանը  մրցավայր է տարել 10 մարզիկի: Մինչև Թեհրան մեկնելը մեր ըմբիշներն անցկացրել են  թեթև նախապատրաստական մարզում, որին հետևել է «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը: 

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Մեծանուն լոռեցու 150 ամյա հոբելյանին նրա հայրական տանը՝ Դսեղի տուն-թանգարանում, նախատեսվում են բազմաթիվ տոնական միջոցառումներ: Դրանց բարձր մակարդակով անցկացումն էլ ստանձնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Տոնին ընդառաջ արդեն իսկ արվել են տուն-թանգարանը տեսքի բերելու մեծածավալ աշխատանքներ: Շուտով կմեկնարկի աշխատանքների վերջին փուլը: 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։