×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Չորեքշաբթի, 07 Նոյեմբերի 2018

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը նոր մարզաառողջարանային համալիր ունի: Այն կոչվում է «Ինսպորտ» և գտնվում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի սոցիալական ծրագրով կառուցված բազմաբնակարան համալիրների հարևանությամբ: Առողջ ապրելակերպը խրախուսող մարզաառողջարանային կենտրոնն այսօր արդեն բացել է իր դռները: Բացմանը ներկա է գտնվել նաև Սպորտի և երիատասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն առաջիկա ընտրությանը կառաջադվի որպես ռեյտինգային թեկնածու, իսկ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը քաղաքական գործընթացներին չի խառնվի: Այս երկու ոլորտները ղեկավարող պաշտոնյաներն այսօր խորհրդարանին են ներկայացրել 2019 թվականի բյուջեով նախատեսված հատկացումները, նաև պատասխանել են լրագրողների հարցերին:

Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «ԲՈՒՀ-երի օնլայն մեդիա վարկանիշը» ծրագիրը: Դրանով ամփոփվում են ամսվա կտրվածքով կայքերում ԲՈՒՀ-երի մասին դրական և բացասական հրապարակումները: Ներկայացվել են մամուլում ամենաքննարկված և մամուլի հետ ակտիվ աշխատող ԲՈՒՀ-երի ցուցակները: Նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուսումնասիրություններն իրենց օգնում են հասկանալ, թե ինչ խնդիրներ կան ԲՈՒՀ-երում, իրենք էլ նախաձեռնում են դրանց լուծմանն ուղղված քայլեր:

Ինչո՞ւ 2016թ-ի ապրիլի քառօրյա պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի նշվում պատերազմին նրանց մասնակից լինելու մասին, ինչո՞ւ չեն կարողանում լիարժեք օգտվել Բուհերում և զինվորական հոսպիտալում իրենց ընձեռված արտոնությունից: Այս և բազմաթիվ այլ հարցերի մասին այսօր բարձրաձայնել են Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման ղեկավարն ու անդամները: Ապրիլի քառօրյա պատերազմի մասնակիցներին մտահոգում է նաև պետության և համապատասխան գերատեսչությունների անտարբերությունն իրենց նկատմամբ:

 

Արամի 23 հասցեում գտնվող Հայաստանի փոքրիկ երգիչների շենքի ճակատագիրը օդից կախված է: Երեկ Երևանի գլխավոր ճարտարապետը հայտարարեց, թե չեն քանդելու շենքը, սակայն հարևանությամբ ընթացող շինարարությունը խարխլել է կառույցի հիմքը: Տիգրան Հեքեքյանն այսօր Էպիկենտրոնին ցույց է տվել քանդվող շենքը, պատմել այն երկու մետր հետ տանելու առաջարկի մասին: Փոքրիկ երգիչների շենքը չքանդելու համար պայքարում են են նաև մշակույթի նախարարությունում:

 

Արա Բաբլոյանը չի մասնակցելու խորհրդարանի արտահերթ ընտրությանը. նա գնում է առողջապահության ոլորտ: Այս մասին Ազգային ժողովի նախագահը հայտարերել է Բյուջե-2019-ի քննարկման ընթացքում, լրագրողների հետ զրույցի ժամանակ: Այսօր խորհրդարանում քննարկվել են Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունների բյուջետային հատկացումները: Երկու ոլորտին տրամադրվող գումարներն ավելացել են: Իզաբելլա Հովհաննիսյանն է պատմում:

 

Չորեքշաբթի, 07 Նոյեմբերի 2018 10:30

Անցուդարձ 07.11.2018

Published in Անցուդարձ
Չորեքշաբթի, 07 Նոյեմբերի 2018 10:29

Էպիկենտրոն 07.11.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։